Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել ժամանակակից եւ առավել մահաբեր. Դավիթ Տոնոյան

ПОЛИТИКА

Past.am

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.

 

«Անցնող 2019 թվականը հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարեւոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։ Ձեռքբերումները կարելի է երկար թվարկել։

 

Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության եւ Հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով։

 

Մարդկության պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ որեւէ բանակ, որը երկրի անվտանգությունն ապահովելու իր բանաձեւում հիմնական խնդիր է սահմանում խրամատային պաշտպանությունը, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Հետեւաբար մենք կարիք ունեինք վերաիմաստավորելու մեր ընկալումները «ի՞նչ պետք է անել», «ինչպե՞ս անել» եւ «ինչո՞վ անել» շատ կարեւոր հարցադրումների պատասխանները փնտրելիս։

 

Այդ պատասխաններից էին նաեւ կախված մեր հետագա գործողությունները. ի՞նչ ենք սովորեցնելու ժամանակակից հայկական բանակի ժամկետային զինծառայողներին՝ վարժ տիրապետել խրամատային պաշտպանության հիմնական սկզբունքներին, թե՞ նրանցից ցանկացած պահի նաեւ հակառակորդի տարածքում մարտական առաջադրանքը փայլուն կատարող վճռական մարտիկ պատրաստել։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական բանակի սպան՝ ընդամենը զինվորական գործի նրբություններին լավ տիրապետող լեյտենանտ, մայոր կամ գնդապետ, թե՞ բարձրակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես կոփված, առաջնորդելու ունակություններ ունեցող ինտելեկտուալ, որն իր ստորաբաժանման հետ պատրաստ է ցանկացած խնդրի լուծման։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությունն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի այդպիսի խնդիրներ իր առջեւ դրած բանակի զինծառայողների սնունդը, հանդերձանքը, ինչպե՞ս պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները եւ այլն։ Առաջին հայացքից՝ անվերջանալի թվացող հարցեր, որոնց պատասխանները, այդուհանդերձ, պե՛տք էր գտնել առաջ շարժվելու համար։ Եվ հպարտությամբ փաստենք, որ մենք միասին՝ առաջնագծի մարտական դիրքերն անառիկ պահող շարքայինից մինչեւ մարտական փայլուն ուղի անցած ու հիմա էլ իր կյանքը զինվորական ծառայությանն անմնացորդ նվիրաբերած գեներալ՝ կարողացանք անել ամենակարեւորը՝ փոխել շատ ընկալումներ, լուծել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ կատարել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։

 

Հայոց բանակն այլեւս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր եւ հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից եւ առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, եւ որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարեւոր առաքելությունը։

 

2019 թվականի ամենակարեւոր ձեռքբերումն այս առումով առավել քան ակնհայտ է. մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։

 

Սիրելի՛ ծառայակից ընկերներ

 

Ուզում եմ նորից փաստենք ու գիտակցենք, որ սրի եւ վահանի հավերժական պայքարում սուրն ինչ-որ մի պահի հաղթելու է: Սա ապացուցված ճշմարտություն է: Եկե՛ք լինենք նախաձեռնող: Եվ լինե՛նք նախաձեռնող ոչ միայն սահմանում կամ միայն հակառակորդի դեմ պայքարում, այլեւ մեր առօրյա գործունեության մեջ: Պասիվությունը, մշտապես հրամանի սպասելը, աշխատանքը պարզապես կատարելու համար կամ ընդունված ձեւով կատարելը մեզ համար պիտի դառնան սկզբունքորեն անթույլատրելի: Այս պարագայում առավել քան տեղին է հիշել մեր կարգախոսը՝ «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ...»: Առաջարկում եմ այս տարի առաջնորդվել այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրս անելով թեկուզ մի փոքր, բայց առավել, քան...

 

Շնորհավորում եմ բոլորիդ տոների առթիվ, եւ թող 2020-ը նշանավորվի անառիկ սահմաններով ու կայուն անվտանգային համակարգով, բոլորիդ ըnտանիքներում դառնա երջանկության, ջերմության, ձեռքբերումների տարի:

 

Ջերմ մաղթանքներով եւ համատեղ հաջողությունների վստահությամբ՝

 

Դավիթ Տոնոյան»:

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана