Հոնկոնգի ոստիկանությունը ստացել է 17 մլն դոլարից ավելի նպաստ 6 ամսվա բողոքի ցույցերի համար
МЕЖДУНАРОДНОЕՀոնկոնգի ոստիկանությունն ընդհանուր առմամբ վաստակել է 17,3 մլն դոլար (135 մլն հոնկոնգյան դոլար) նպաստ վերջին 6 ամիսների ընթացքում բողոքի ակցիաների համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարության զեկույցը:
Քաղաքի օրենսդիրների զեկույցի համաձայն՝ ի պատասխան Քաղաքացիական ծառայության բյուրոյի գրավոր հարցման՝ հոնկոնգյան 50 մլն դոլար նպաստ է հատկացվել առաջնագծում սպաների եւ բողոքի ցույցերի ժամանակ օրական 12 եւ ավելի ժամ աշխատած ծառայողների սնունդի համար:
Եվս 85 մլն հոնկոնգյան դոլար է հատկացվել ոստիկանության աշխատանքի հետ կապված նպաստների համար:
Գործակալությունը նշում է, որ ըստ Հանրային կարծիքի հետազոտությունների ինստիտուտի հարցման՝ անցյալում ոստիկանության վարկանիշը, որը մեծ հարգանք էր վայելում, ռեկորդային նվազագույնի է հասել՝ կապված ցուցարարների համընդհանուր գանգատների հետ իրավասությունների չարաշահումից եւ դաժան վերաբերմունքից:



