Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ապ­րենք մեր կյան­քով, ոչ թե նրա­նով, ինչ մե­զա­նից պա­հան­ջում է հա­սա­րա­կու­թյու­նը»

ИНТЕРВЬЮ

Տոնական օրերին նախորդող շրջանում քաղաքի փողոցներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք տարատեսակ գնումներ կատարած՝ լի տոպրակներով տուն են շտապում։ Չնայած արդարության համար պետք է նշել՝ վերջին 2-3 տարում ավելի քչացել է այն խառնաշփոթը, ինչ կար նախկինում։ Մարդիկ գնումները ավելի վաղ են սկսում՝ վերջին օրերին թողնելով միայն շուտ փչացող ապրանքները։

Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ժամանակները փոխվել են։ «Հիմա չկա այն մրցակցությունը, որ սեղանը ճոխ լինի, կոկորդիլոսն էլ անպայման սեղանին դրված։ Հնարավոր է՝ մարդիկ իրենց մի քիչ նեղություն են տալիս, բայց արտառոց բաներ հիմա այնքան էլ չեն անում։ 

Նոր տարին մնում է ընտանեկան, ընկերական շրջապատով հավաքվելու տոն։ Մարդկանց ժամանակը քիչ է, ասում են՝ լավ, Նոր տարուն ազատ կլինենք, իրար կհանդիպենք։ Շատերը նաև նախընտրում են քաղաքից դուրս անցկացնել Ամանորը։ 

Իհարկե, կա մարդկանց մի շերտ, որոնց համար սեղանին բուդ դնելը շատ կարևոր է, իրենք դա անելու համար պարտք էլ կվերցնեն։ Սրա հետ մեկտեղ, կան մարդիկ, որոնք նոյեմբերի սկզբից սկսում են պատրաստվել Նոր տարուն ոչ այն պատճառով, որ տոնն իրենց համար գերկարևոր է, այլ ուղղակի փողը քիչ-քիչ են ծախսում, և իրենց համար այն բեռ չի դառնում։ Իսկ մենք հիշում ենք, որ մի քանի տարի առաջ բոլորը խանութ էին շտապում դեկտեմբերի 25-26-ին, և իսկական աժիոտաժ էր սկսվում»,-ասում է հոգեբանը։

Հաճախ է կարծիք շրջանառվում, որ այդ օրերին հատկապես կանայք շատ են հոգնում, սկսում են ուշադրություն դարձնել այլ հարցերի՝ մոռանալով տոնական մթնոլորտի մասին։ Ծատուրյանը նշում է՝ կանայք ցանկանում են, որ իրենց սեղանները գեղեցիկ լինեն, համեղ ուտելիքներով լի։ 

«Սա ազգային մտածելակերպ է, լավ է, թե վատ, իրավունք չունենք գնահատել։ Կնոջ համար կարևոր է տոլմա և այլ ուտելիքներ պատրաստել։ 

Ի վերջո, եթե նա ամեն տարի տոնական օրերին հոգնում է, բայց հետևություններ չի անում, իր համար դոմինանտ է մնում ճոխ սեղանը, ապա թող դա անի։ 

Հոգեբանական շատ նրբություններ կան։ Հավատացեք՝ կինն իրեն վատ կզգա, եթե հունվարի 3-ին իր տուն հյուրեր գան և նա հյուրասիրելու ոչինչ չունենա»,-նշում է մեր զրուցակիցը։

 

Հետաքրքրվում ենք՝ ինչպե՞ս անել, որ նոր տարվա մեկնարկին եղած դրական տրամադրվածությունը պահպանվի ողջ տարվա ընթացքում։ 

«Գնալով դառնում ենք ավելի քաղաքականացված։ Ամեն ինչ կապված է երկրի վիճակի հետ։ Հիմա, երբ ապրում ենք ոչ կայուն իրավիճակում, հենց սա հիմք է մտահոգությունների համար։ 

Առհասարակ աշխարհում բոլոր մարդկանց մտահոգությունները կապված են վաղվա օրվա հետ՝ ի՞նչ և ինչպե՞ս պետք է լինի։ Չմտնելով քաղաքականության դաշտ, մի բան միայն կարող եմ ասել, որ մեր ազգն ինքնակառավարվող ազգ է։ 

Այն, ինչ մեզ մտահոգում է, մենք սկսում ենք չնկատել։ Դա կոնֆլիկտային իրավիճակից փախուստի ռազմավարությունն է։ Նա չի ուզում դա նկատել, հեռանում է դրանից։ 

Սա հոգեբանական բարդ վիճակ է, երբ թվում է՝ ամեն ինչ լավ է, նորմալ կյանքի պատրանք է ստեղծվում, և դա մարդուն գոհացնում է։ Մենք այդպես ապրում ենք բավականին վաղուց»,-ընդգծում է Ծատուրյանը։

Հոգեբանն ասում է՝ չպետք է տրտնջալ, պետք է առաջ շարժվել։ «Փորձությունները, վատ երևույթները անցնող տարում թողնելու համար ուժեր են պետք։ Միայն բառերով ասել, որ այսպես կամ այնպես է պետք անել, բարդ է։ 

Դրա համար մարդը կա՛մ ինքնազարգացման պետք է գնա, կա՛մ էլ համապատասխան մասնագետի հետ խոսի իր խնդիրների մասին։ 

Պետք է այնպես ապրենք, որ մեր կյանքի որակը, հոգեբանական վիճակը լավը լինի, քանի որ հետագայում մեզ համար է վատ լինելու։

 Առաջ գնալով՝ հասկանում ենք, որ մեր ռեսուրսները լիովին չենք օգտագործում, շատ հաճախ ապրում ենք ուրիշի կյանքով։ Ցանկանում եմ, որ այս տարի սկսենք ապրել մեր կյանքով, ոչ թե նրանով, ինչ մեզանից պահանջում է հասարակությունը»,եզրափակում է Իրինա Ծատուրյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”