Ինչո՞ւ ահաբեկչության մեղադրանք չկա (տեսանյութ)
ИНТЕРВЬЮԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում հանցավոր խմբակցության վնասազերծման արդյունքում առանձնատան սեփականատիրոջը պատճառված վնասները հաշվարկվում են և առաջիկայում կտրվի փոխհատուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ-ի քրեական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: Վերջինս տեղեկացրեց, որ հանցավոր խումբը ծրագրել է իր գործողությունները կատարել առանձնակի ցինիզմով:
Համբարձումյանը Նաիրի Հունանյանի և վնասազերծված հանցավոր խմբի հետ զուգահեռներ տարավ. «Եթե մենք այն ժամանակ գործ ունեինք թվով մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի զենքով, ապա պատկերացրեք՝ ինչ տեղի կունենար, եթե այս խումբը գործեր, գործադրեին իրենց ողջ պայթուցիկները»:
Պատասխանելով Past.am-ի հարցին, որ զուգահեռ են անցկացվում ահաբեկիչ Հունանյանի հետ, ապա ինչու ԱԱԾ-ն Ահաբեկչության հոդվածով մեղադրանք չի առաջադրել ձերբակալվածներին, Համբարձումյանը նշեց. «Քրեական օրենքի 204-րդ հոդվածը հնարավորություն է տալիս առաջադրված մեղադրանքը փոփոխել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն և տեղեկացրել, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Գրել էինք նաև, որ ձերբակալվածներին, ի սկզբանե, որակում էին որպես ահաբեկիչների, սակայն պարզվում է, որ քրգործի շրջանակներում նրանց գործողությունները չեն որակվել որպես ահաբեկչություն, որը նախատեսվում է օրենքի 217-րդ հոդվածը:
Մանրամասները՝ տեսանյութում.




















































