Ереван, 25.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


2019 թվա­կա­նի ար­դյունք­նե­րը նա­խան­շում են 2020 թվա­կա­նի մի­տում­նե­րը.

АНАЛИТИКА

Հաշված օրեր հետո ոտք ենք դնելու նոր տարի: 2019 թվականը բուռն զարգացումներով լի տարի էր, և հարկ է հասկանալ՝ ինչ արդյունքներ ունենք տարբեր ուղղություններով, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե արդեն ինչ միտումներ են նախանշվում 2020 թվականին սպասվող զարգացումների համար:

Դատական համակարգում տեղի ունեցած գործընթացների մասին

2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը և իր թիմն իշխանություն ստացան ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր մարմիններում: 

Եվ նոր իշխանություններն առաջ ընթացան այն մոտեցմամբ, թե իրենք, ստանալով ժողովրդի մեծամասնության քվեն, իրավունք ունեն ոտնահարել դատական իշխանության անկախության սկզբունքը, քանի որ դատարանների ինքնուրույն որոշումները շատ հաճախ չէին բխում իրենց շահերից:

Հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ 2019 թվականի մայիսի 20-ին վարչապետ Փաշինյանի հորդորով մի խումբ քաղաքացիներ արգելափակեցին դատարանների շենքերը և թույլ չտվեցին դատավորներին ներկայանալ աշխատանքի: 

Այս դեպքից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում սպասվող վեթթինգի մասին: 

Սակայն այսքանով դատական համակարգի հետ կապված հարցը չփակվեց: 

Պարզվեց, որ իշխանությունների համար լուրջ պրոբլեմներ է ստեղծում Սահմանադրական դատարանը, որը Սահմանադրության գերակայությունը ապահովող արդարադատության բարձրագույն մարմինն է: 

Փաշինյանի իշխանությանն անհանգստացրեց այն հանգամանքը, որ արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը: 

Ուստի Փաշինյանը խնդիր դրեց վերակազմավորել ՍԴ-ն և փոխել այս կառույցի անդամներին, բայց քանի որ ՍԴ անդամները հրաժարվեցին ենթարկվել իշխանությունների կամքին, բիրտ ճնշումներ սկսվեցին նրանց և հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ՝ սկսած լրատվամիջոցներով նրանց անվանարկումից մինչև քրեական գործերի հարուցում: 

Բայց այսպիսի քայլերը ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային կառույցների կողմից կոշտ արձագանք ստացան, որից հետո իշխանությունները հակվեցին ՍԴ դատավորներին պատվավոր թոշակի ուղարկելու մտքին, երբ թոշակի գնալուց հետո էլ նրանց աշխատավարձը պահպանվի: 

Ստացվում է, որ իշխանությունը փորձում է նրանց կաշառել անաշխատ կայուն եկամուտ ստանալու հեռանկարով: Սակայն սա նաև պատվի և մասնագիտական հեղինակության հարց է, և դժվար թե դատավորները համաձայնեն իշխանությունների առաջարկին: 

Ուստի իշխանություններին մնում է ՍԴ-ն վերակազմավորելու միայն մեկ տարբերակ, և դա պետք է կատարվի սահմանադրական փոփոխությունների միջոցով, բայց դեռ հարցական է, թե հաջորդ տարի իշխանությունների կողմից առաջ քաշվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ հասարակությունը ցանկություն ունի տեսնել այնպիսի դատական համակարգ, որը ոչ թե գտնվում է օրվա իշխանություններից կախյալ և կամակատար վիճակում, այլ անկախ ու իրական արդարադատություն իրականացնողի:

Երկրում հաստատված ատելության մթնոլորտի մասին

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե իրենց նպատակն է երկրում սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելը, սակայն իրենց գործողությունները հակասեցին այդ հայտարարությանը: 

Իշխանությունների թեթև ձեռքով հասարակության ներսում ջրբաժան անցկացվեց, հանրությունը բաժանվեց սևերի և սպիտակների, ավելացավ թշնամանքի դոզան, որը Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ թեժացնում էր՝ կրակի վրա յուղ լցնելով:

Այն անձինք և քաղաքական ուժերը, որոնք չեն կիսում Փաշինյանի մոտեցումները և քննադատում են, հայտնվեցին իշխանությունների թիրախում: 

Դրանով է պայմանավորված, որ իշխանական ֆեյքերի բանակը սոցցանցերում վիրավորանքներ է տեղում այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել են քննադատել իշխանություններին: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը իր քննադատներին ներկայացնում է որպես ռևանշիստներ ու դավադիրներ, որոնք արգելափակում են երկրի զարգացումը, և նրանց մեղադրում կոռուպցիայի և բոլոր հնարավոր մեղքերի մեջ:

Այսպիսի ատելության մթնոլորտի ձևավորման պայմաններում թշնամանքը, վիրավորանքները և բռնություն կիրառելը դառնում են սովորական երևույթներ, և շատ հանարավոր է, որ իշխանությունների վարկանիշի անկմանը զուգահեռ դրանք դրսևորվեն արդեն իշխանական ներկայացուցիչների հասցեին: 

Եվ քանի որ ոչինչ չի արվում ատելության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ, ուստի կարող ենք կանխատեսել, որ հաջորդ տարի ականատես կլինենք հասարակության ներսում թշնամանքի նոր, առավել սուր դրսևորումների:

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը

Հայաստանյան հասարակական, այդ թվում՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական տարբեր խմբեր, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի բնության, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, բնակչության առողջության և ժողովրդագրական հնարավոր ռիսկերի ու վտանգների հետ կապված, երկար տարիներ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ, սակայն իշխանությունները ժամանակ առ ժամանակ փորձում են թուլացնել հանրության շրջանում առկա դիմադրությունը և հնարավորություն ստեղծել, որպեսզի հանքը շահագործվի:

Անցնող տարվա ամռան վերջին և աշնանը Ամուլսարի հանքի շահագործման հարցը դարձավ հանրային քննարկման առարկա, Երևանում, Ջերմուկում ու շրջակա համայնքներում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: 

Դրանով էր պայմանավորված, որ Փաշինյանն անձամբ այցելեց Ջերմուկ և շրջակա բնակավայրեր, փորձեց բնակիչներին համոզել, որ հանքի շահագործումը լիովին անվտանգ է: 

Բայց տեսնելով, որ քաղաքացիների մոտեցումների մեջ փոփոխություններ չեն նկատվում, վարչապետը ստիպված էր Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակել:

Սակայն խնդրի հանգուցալուծման ձգձգումը և հանքի շահագործման հնարավոր կասեցումը անհանգստացնում է կառավարությանը, քանի որ հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ կառավարությանը և փոխհատուցում պահանջել: 

Այդ իրադարձությունը կազդի նաև Հայաստանի վարկանիշի վրա՝ ներդրումների ներգրավման և միջազգային կառույցներից վարկեր ստանալու հարցում, իսկ դա իր հերթին ազդեցություն է ունենալու իշխանությունների և առաջին հերթին Փաշինյանի վարկանիշի վրա:

Եվ պատահական չէ, որ Փաշինյանը Ամուլսարի հանքի ճանապարհը փակած ակտիվիստներին մերթընդմերթ ճանապարհը բացելու կոչեր է անում, սակայն ակտիվիստները և Ջերմուկի բնակիչները իրենց մոտեցումների հարցում մնում են անդրդվելի, որի մասին է վկայում նաև օրերս Ջերմուկում Ամուլսարի հարցով տեղի ունեցած քննարկումը: Այնպես որ հանրային տրամադրություններից տեսանելի է դառնում, որ հաջորդ տարի իշխանությունները դժվար թե կարողանան հասնել նրան, որ բնակիչները փոխեն իրենց մոտեցումները:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը և սորոսականների ակտիվացումը

2019 թվականին հանրության ուշադրության կենտրոնում էր Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը: Ամբողջությամբ տեսանելի էր, որ իշխանությունները մտադիր են հասնել կոնվենցիայի վավերացմանը: 

Պատահական չէր, որ այս կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու մասին տեղեկատվությունը դաշտ նետելու հետ մեկտեղ ակտիվացան, այսպես կոչված, սորոսական պատգամավորները և իշխանության այլ ներկայացուցիչներ, որոնք սկսեցին ակտիվորեն լոբբինգ անել կոնվենցիան, թե իբր այն որևէ վտանգավոր և հանրության շահերին հակասող դրույթ չի պարունակում:

Իսկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ միայն կոնվենցիայի վավերացման քարոզչության համար 600 հազար եվրո գումար է հատկացվել:

Քանի որ Ստամբուլ յան կոնվենցիան ազգային և ընտանեկան արժեքների դեմ ուղղված դրույթներ է պարունակում, դրա հնարավոր վավերացման թեման չէր կարող հանրային լայն արձագանք չունենալ, հասարակության գերակշռող մեծամասնությունը ցույց տվեց, որ դեմ է, որ այդ հարցը ներառվի ԱԺ օրակարգ: Ստամբուլ յան կոնվենցիայի հնարավոր վավերացման դեմ սկսվեց ստորագրահավաք, տեղի ունեցան մի շարք ակցիաներ:

Հանրային ճնշման արդյունքում իշխանությունները ստիպված եղան նահանջել, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե 2019 թվականի ընթացքում չեն նախատեսում այդ հարցն ԱԺում քննարկման դնել: 

Սակայն շատ շուտով պարզվեց, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը շատ արագ ԱԺ-ում քննարկման դնել և առանց ավելորդ աղմուկի վավերացնել այն: 

Այնուամենայնիվ, իշխանությունները հաշվի չեն առել, որ հաջորդ տարվա ընթացքում այս կոենվենցիայի վավերացումը կարող է շատ լուրջ ռեզոնանս առաջացնել, որի արդյունքում Փաշինյանը և իր թիմակիցները կարող են կորցնել դեռևս փոքր-ինչ պահանվող հանրային աջակցությունը:

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող զարգացումների մասին

2019 թվականը ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումների տարի էր: Եվ տարվա ընթացքում ընդդիմության գործունեությունը երևաց թե՛ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի աշխատանքով, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ակտիվությամբ: 

ԱԺ-ում ընդդիմության հիմնական դերակատարությունն իր ուսերին վերցրեց ԲՀԿ-ն, քանի որ «Լուսավոր Հայաստանը» ավելի շատ հանդես եկավ «չեզոք» ընդդիմության դիրքերից և շատ հաճախ իշխանություններին հաճոյանալու համար թիրախավորում էր մյուս ընդդիմադիր ուժերին:

Ակտիվ պրոցեսներ ընթացան նաև արտախորհրդարանական ընդդիմության դաշտում: 

Թերևս շատ հաճախ երևաց, որ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն ու նախաձեռնությունները իրենց քննադատություններով և ատիվությամբ հանրության ուշադրությունն են հրավիրում իշխանությունների բացթողումների և թերացումների վրա: 

Բայց իշխանությունը առկա քննադատությունների հետ հաշվի նստելու փոխարեն անհանդուրժողական կեցվածք որդեգրեց այս ընդդիմադիր ուժերի նկատմամբ և փորձեց տարբեր կերպերով ճնշել նրանց գործունեությունը:

Ելնելով այսօր հանրության շրջանում իշխող տրամադրություններից՝ կարելի է կանխատեսել, որ հաջորդ տարի ընդդիմության դերակատարությունը երկրի ներքաղաքական կյանքում ավելի է մեծանալու: 

Ուշագրավ է, որ դեռևս գոյություն չունի մեկ ընդդիմադիր բևեռ, և ընդդիմադիր դաշտը ներկայումս ավելի շատ խճանկարային բնույթ է կրում, երբ տարբեր ուժեր գործում են տարանջատ, սակայն չի բացառվում, որ հետագայում նրանք համագործակցության տարբեր եզրեր գտնեն: Այնպես որ, ենթադրելի է, որ իշխանություններն ավելի ուժեղ են զգալու ընդդիմության շունչը:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы