Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» է հայտնաբերվել (տեսանյութ)
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։ նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է սփայս կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։ Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



