Ереван, 31.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Դուբլյոնկա»՝ ռուս-ֆրանսիական պատերազմի «խորհրդանիշ»

ЛАЙФ

Դուբլ յոնկա բաճկոնը աղաղած կաշվից պատրաստված վերնազգեստ է՝ վերարկումուշտակ: Դուբլյոնկայի պատմության արմատները հասնում են մինչև հնագույն ժամանակներ: 

Ի վերջո, նույնիսկ քարե դարում մարդկանց նախնիները հագել են սպանված կենդանիների մորթուց պատրաստված հագուստ: 

Այնուամենայնիվ, ներկայումս համարվում է, որ կոնկրետ դուբլ յոնկայի առաջին նախատիպը ստեղծվել է ներկայիս Ռուսաստանի տարածքում, և դա բնական է, քանի որ հենց Ռուսաստանն է հայտնի իր ցրտաշունչ եղանակով: 

Պատմաբանները պնդում են, որ առաջին դուբլ յոնկան ստեղծվել է մոտ երկու հազար տարի առաջ: Այդ մասին են վկայում Կրասնոյարսկի երկրամասի Մինուսինսկ քաղաքի մերձակայքում գտնվող դամբարանների հնագիտական պեղումները: 

Այնտեղ հայտնաբերված և ներկայումս Էրմիտաժում պահվող՝ փոքրիկ երեխայի այդ կիսամուշտակը թվագրվում է հենց 2 000 տարի առաջվա ժամանակաշրջանով: Ռուսաստանում ոչխարաբուծությունը ծաղկում է ապրել Պետրոս 1-ին ցարի օրոք, և այն ժամանակներում էլ սկսել են ավելի շատ դուբլ յոնկաներ արտադրել: 

Ընդ որում, դրանք այլ անուն են ունեցել` «ռոմանովյան» կիսամուշտակ: 18-19-րդ դարերում միայն ազնվական մարդիկ են կրել դուբլ յոնկա բաճկոններ, բայց ժամանակի ընթացքում հագուստի այս տեսակը հասանելի է դարձել նաև հասարակ մարդկանց համար: 18-րդ դարից դուբլ յոնկա բաճկոնները սկսել են կոչել «մերկ» մուշտակներ: 

Այդ ժամանակ դրանց գույնը խոսել է տիրոջ սոցիալական կարգավիճակի և հարստության մասին: Աղքատ մարդիկ սովորաբար հագել են չներկված, դեղնավուն, կեղտոտ երանգի դուբլ յոնկա բաճկոններ, քանի որ ներկելը թանկ է արժեցել: 

Արտաքին հագուստի այս տեսակը միշտ էլ գնահատվել է Ռուսաստանում, քանի որ դրանք գործնական են, հարմարավետ և ունեն մեծ ջերմապաշտպանիչ հատկություն: 

Համարվում է, որ հենց այդ կարճ մորթյա բաճկոններն են օգնել ռուս զինվորներին դիմակայել 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի ծայրահեղ ցուրտ ձմռանը, ինչին ֆրանսիացիները չեն դիմացել:

 Դուբլյոնկա բաճկոնները իսկական փրկություն են դարձել զինված ուժերի և թիկունքի համար նաև Երկրորդ աշխարհամարտի տարիներին: 

Դրանք անփոխարինելի են եղել ինչպես արշավանքների, այնպես էլ Ռուսաստանում ձմեռային սեզոնին երկար ճանապարհորդություններ կատարելու համար, քանի որ այն ծառայել է թե՛ որպես տաք հագուստ, թե՛ որպես վերմակ ու բարձ (վերջին նպատակով այդ հագուստին բարձր օձիք է կարվել): 

Այնպես որ, յուրաքանչյուր քիչ թե շատ փող ունեցող ունեցել է մի քանի նմանատիպ բաճկոն: 19-րդ դարի վերջերին դուբլյոնկա բաճկոնները ստացել են ներկայիս մեզ հայտնի տեսքը: Ֆրանսիացիները Նապոլեոնի արշավանքից հետո երկրորդ հանդիպումը դուբլյոնկա բաճկոնների հետ ունեցել են 20-րդ դարի 50-ականներին: 

Դրանք Փարիզ են մտել Մոսկվայի Կուզնեցկի կամրջի նորաձևության տան մոդել յորներից մեկի կոլեկցիայով: Ավելի ուշ Արևմուտքում դուբլ յոնկայի առաջխաղացմամբ զբաղվել է հայտնի մոդել յոր Վյաչեսլավ Զայցևը: Նորաձևության մեջ պայքարի արդյունքում ռուսական դուբլ յոնկան գրավել է իր տեղը: 

Սակայն եթե ռուսների մտածողության մեջ դուբլ յոնկան ընդամենը կիսամուշտակ է, ապա ֆրանսիացիների մոտ այն ստացել է ավելի լայն իմաստ՝ դա կարող է լինել դուբլ յոնկա ժիլետ, կոշիկ, գլխարկ և այլն: Ստացվել է այնպես, որ փաստացի բոլոր հանրահայտ մոդել յորները՝ Ունգարոն, Դոլչեն և Գաբանան, Գալյանոն, Կենզոն, իրենց ձմեռային կոլեկցիաներում ընդգրկում են դուբլ յոնկան: 

Բացի դա, եվրոպական դուբլ յոնկաները տարբերվում են ռուսականներից իրենց խտությամբ, և դժվար թե արդարացնեն իրենց ռուսական ձմռանը: 

Բանն այն է, որ այնտեղ մորթին ծեծում են, բուրդը սափրում և ստանում այնպիսի բարակ նյութ, որ դրանից անգամ կարելի է շրջազգեստ կարել: 

Օրինակ՝ Մաքս Մարան նույնիսկ ստեղծել է «բրդե կաշվից» կոստյումներ առանց տակդիրի: Ի դեպ, կար ժամանակ, որ Հայաստանում էլ շատ հարգի էր դուբլ յոնկան: 

Նյութը հրապարակման պատրաստեց  Past.am-ը

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об Армении