Փաշինյանն այցելել է N զորամաս. Նա ծանոթացել է ԶՈՒ ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության նորագույն միջոցներին
ОБЩЕСТВОՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:
Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները:
Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման մեքենաները և այլ համակարգեր:
Վարչապետը կարևորել է ԶՈՒ նորագույն տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ դրանք կրելու են հետևողական և շարունակական բնույթ:

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



