Գերմանիայի 59 քաղաքացիներ Թուրքիայում ազատազրկման մեջ են
ОБЩЕСТВОԳերմանիայի 59 քաղաքացիներ Թուրքիայում ազատազրկման մեջ են։ Թուրքիայի իշխանությունները 2017թ․ սկզբից նաեւ արգելել են երկիր 216 գերմանացիների մուտքը, հայտնում է Deutsche Welle՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության պատասխանին։
«Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Կլաուդիա Ռոտը կարծում է, որ ԳԴՀ իշխանությունները պետք է սահմանեն պատժամիջոցների բոլոր տեսակները, այդ թվում Թուրքիայի վրա տնտեսական ճնշում գործադրեն՝ կամայական ձերբակալությունները դադարեցնելու համար։
Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ լարվածությունը սրվել է Գերմանիայի մի քանի քաղաքացիների ձերբակալությունից հետո։ Առավել հայտնի է թուրք-գերմանական լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալման դեպքը, երբ նրան ազատազրկման ընթացքում այդպես էլ մեղադրանք չառաջադրվեց։
Նա փետրվարին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հանդիպումից մեկ օր հետո հանկարծ ազատ էր արձակվել։



