Արագածոտնում Touareg-ը մի քանի պտույտ շրջվել է ու գլխիվայր հայտնվել դաշտում. 4 վիրավորներից մեկը զինծառայող է (ֆոտո)
ОБЩЕСТВО
Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի 34 CD 027 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 20-ամյա Արամ Չ.-ն, 23-ամյա Հովհաննես Է.-ն, 21-ամյա Արթուր Ա.-ն եւ վարորդ Սարգիս Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Արթուր Ա.-ն ժամկետային զինծառայող է:

1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



