Հայուհի, ով փայլում է Նյու Յորքի բեմահարթակում. լուսանկարներ
ФОТО
Wnews.am-ը գրում է.
Մոդել Մարիաննա Պոստման ծնվել է Վենգրիայում։ Նա հայի եւ ռուսի խառնուրդ է։
Պոստման իր կրթությունը ստացել է Մոսկվայի Միջազգային համալսարանում բիզնեսի կառավարման ոլորտում։ Այնուհետեւ նա ընդունվել է մոդելավորողների դպրոց։
Մոդելի աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը նրա մոտ առաջացել է մոր ազդեցությունից, ով աշխատում էր հայտնի ապրանքանիշերի խանութում որպես մենեջեր։
Մոդել աշխատելու ցանկություն նրա մոտ առաջացել է 17 տարեկանից։
Մոդելային աշխատանքին անցումը սկիզբ դրվեց Նյու Յորքում։
Իր կարիերայում լուրջ հաջողությունները Պոստման բացատրում է հայկական ժառանգականության ազդեցությամբ. «Ես ոգեշնչված էի հայ ժողովրդի պատմությամբ, այդ օրինակն ինձ ուժ տվեց հաջողության հասնել, իմ ավանդը ներդնել հասարակության մեջ, ես ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը հպարտանա ինձնով»,- ասում է նա։
Պոստման նաեւ խոստովանում է, որ իր թուխ մաշկը, որը ժառանգել է հայկական արմատներից, իրեն հաջողություն է բերում մոդելային ասպարեզում։
Իր պրոֆեսիոնալ մոդելային կարիերայում Պոստման հնարավորություն է ունեցել աշխատել այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են
«Lancôme», «LOreal» եւ «Redken»։ Նա ամեն տարի մասնակցում է Նյու Յորքի նորաձեւության շաբաթին։




















































