Ժողովուրդը վճռական «ՈՉ»-ի է տրամադրված. Վաղինակ Շուշանյան
ИНТЕРВЬЮ
Ինչպես գիտեք, այս օրերին Հայաստանի տարբեր շրջաններում քաղաքական ակտիվություն ունեցող անձինք ժողովրդի հետ հանդիպումների ընթացքում իրազեկում և քարուզում են սահմանադարական փոփոխությունների մասին և հիմնավորում «Այո» կամ «Ոչ» քվեարկելը:
Այս անձանց հետ Հայաստանի շրաններում է լինում նաև «Ո´չ թալանին» խմբի անդամ, Բաղրամյանի հայտնի դեպքերի կազմակերպիչ Վաղինակ Շուշանյանը, ով Past.am-ի հետ զրույցում նշեց հետևյալը:
-Եթե նորից Հանրապետականները չանցնեն իրենց «սև» գործին, Սահմանադրության այս նոր նախագիծը չի անցնի: Հասարակության 80 տոկոսը, եթե ոչ ավելին, չի հավատում այս ապաշնորհներին և հաստատկամ «Ոչ» է ասելու հանրաքվեի ժամանակ:
-Եթե այս հանրաքվեն նմանվի մեր մյուս ընտրություններին, որոնց հիմնականում հաջորդում են ցույցերը, դուք պատրա՞ստ եք նորից ոտքի կանգնելու:
-Եթե բանը դրան հասնի, միայն ես չէ, բոլորը պիտի ելնեն: Եթե այս անգամ էլ իրենց նենգությունն արեցին, ապա իրենց հետ պետք է խոսենք իրենց լեզվով:
-Ձեզ տեսնո՞ւմ ենք քարոզարշավներում՝ ժողովրդի կողքին, ինչպե՞ս է տրամադրված ժողովուրդը:
-Վճռական «Ոչ»-ի են տրամադրված, բայց մտավախություն ունի մեծ մասը, որ նորից կկեղծվեն ընտրությունները:
-Իսկ կեղծիքների նախապատրաստություններ ձեր ականջին հասե՞լ են:
-Արդեն բազմաթիվ ահազանգեր կան, որ դպրոցներում, սուպերմարկետներում, ՊՆ-ում սկսել են թե´ սպառնալ, թե´ ստիպել, որպեսզի «Այո» քվեարկեն:
Արուսիկ Տիգրանյան




















































