Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է. Յուրգեն Կլոպ
СПОРТԱնգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է:
«Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանի նկատմամբ քննադատությունը շատ էր: Բայց ֆուտբոլիստների 99 տոկոսը պետք է երջանիկ լինի նրա խնդիրներն ունենալու համար: Հենրիխն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Ոչ բոլորն են ընդունակ համադրելու տեխնիկան եւ արագությունը: Հայերն աշխատասեր են, և հենց այնպես չէ, որ Հայաստանն աշխարհին տվել է այսքան բարձրակարգ շախմատիստների»,- Կլոպի խոսքը մեջ է բերում Daily Mail-ը:
Յուգեն Կլոպը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիա»-ն, և հենց Կլոպի ցանկությամբ էր, որ Մխիթարյանը «Շախտոյր»-ից տեղափոխվեց դորտմունդյան ակումբ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



