Ֆրանսիան պատրաստ է «ձեռք-ձեռքի աշխատել» Ռուսաստանի հետ. Օլանդ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման գործում: Այդ մասին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ամփոփելով Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա այդ գործընթացում: Ես նախագահ Պուտինին ասացի, որ Ֆրանսիան պատրաստ է ձեռք-ձեռքի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր նպատակին հասնելու համար»,- հայտնել է Օլանդը:
Անհրաժեշտ է Սիրիայում տիրող ճգնաժամի քաղաքական լուծում գտնել, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Ընդ որում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող որեւէ դեր խաղալ Սիրիայի ապագայում: «Ասադը չի կարող որեւէ դեր խաղալ երկրի ապագայում»,- նշել է Օլանդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



