Չեմպիոնական մրցավեճ է լինելու. Սարգիս Հովսեփյանը` Չեմպիոնների լիգայում «Փյունիկի» խաղի մասին
СПОРТՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» կմրցի Սան Մարինոյի չեմպիոնի` «Ֆոլգորեի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսել է սպասվող հակամարտության մասին.
«Չեմպիոնական մրցավեճ է լինելու, որին «Փյունիկն» ամենայն լրջությամբ է պատրաստվում: Որակավորման առաջին փուլում բոլոր թիմերը հիմնականում հավասարազոր են: Չարժե թերագնահատել ոչ մի մրցակցի, քանի որ նման մակարդակում թույլ տված ցանկացած բացթողման համար կարող ենք պատժվել: Քաջ գիտակցում ենք, որ սխալվելու իրավունք չունենք: Ամեն ինչ անելու ենք արժանի ելույթ ունենալու և Հայաստանի չեմպիոնի պատիվը բարձր պահելու համար»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



