Դեկտեմբերի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, Տավուշում և Սյունիքում կհասնի +18․․․+20 աստիճանի. Սուրենյան
БЛОГԴեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր-օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։
Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,-գրել է Սուրենյանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



