Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես
ОБЩЕСТВОPast.am-ի տեղեկություններով այս տարի «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ն նպատակ ունի ներկայացնելու իր անդամներից մեկի մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտահետազոտական մրցույթին՝ «Falling Walls Lab»-ին, որը կկայանա Գերմանիայում, Բեռլինում ս.թ. նոյեմբերի 8-ին:
Այս տարի «Falling Walls Lab» գիտահետազոտական մրցույթ-կոնֆերանսի 3000-ից ավելի դիմորդներից մասնակցության ուղեգիր են ստացել աշխարհի 63 երկրներից 100 երիտասարդ գիտնականներ՝ ներկայացնելու իրենց նորարարությունները: Նշենք, որ ժյուրիի կազմում են համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ և գործիչներ, ինչպիսիք են՝ պրոֆ. Կարլ Հենրիկ Հելդինը՝ Նոբելյան հիմնադրամի Խորհրդի նախագահը, պրոֆ. Մաուրո Ֆեռարին՝ ԵՄ Գիտահետազոտականխորհրդի նախագահը:
Ժյուրին նախագահում է աստղագնաց, Եվրոպական տիեզերական գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Կլոդի Հենյերեն: Այս տարի կոնֆերանսն ուներ հատուկ թեմատիկա՝ Բեռլինյան պատի անկման 30-րդ տարեդարձը:
«Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի անդամները աշխատում են կամավորական հիմունքներով: Նրանք համագործակցում են ազգային ու միջազգային կառույցների հետ` հիմնական նպատակ ունենալով աղբի վերամշակման մշակույթը բերել Հայաստան:
Թափոնները կարող են տեսակավորվել, վերամշակվել, վերաօգտագործվել, եթե ունենանք պետական ռազմավարական մոտեցում:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



