Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին (ուղիղ)
ВИДЕОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին։
ԹԻՀԿ-ի կողմից կազմակերպվող՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։
Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ-ն նախատեսում է տվյալ օրվան նվիրված միջոցառումն իրականացնել «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո:
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



