Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ)
ВИДЕОՎերաքննիչ դատարանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված եւ պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի էր։ Դատարանը նաեւ հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն էր տեսել։
Նոյեմբերի 7-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



