ԱՄՆ-ը կօգնի ՀՀ-ին՝ արդարության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ հունիսի 1-ին, ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որի հետ քննարկել է երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր:
Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման եւ էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդիրներին: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նման համակարգ ունենալու նշանակությունը՝ մանրամասնելով համակարգի ստեղծման եւ գործարկման անհրաժեշտությունը արդարադատության մատչելիության եւ հանրային իրազեկման համատեքստում:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված առաջնահերթությունների, ինչպես նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների հանրային իրազեկման եւ այլ հարցերում Միացյալ Նահանգների հետ հնարավոր համագործակցության հարցեր:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերահաստատել է Միացյալ Նահանգների կառավարության հանձնառությունը նպաստելու արդարության եւ մարդու իրավունքների ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:



