Ի՞նչ նորություն կա մահացած ծննդկանի գործով նախաքննությունից
ОБЩЕСТВО«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննության օր. նոյեմբերի 30-ին իրավահաջորդ կողմը հրավիրվել է մասնակցել քննարկմանը: Այդ մասին Past.am-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը:
«Հանդիպմանը կներկայացնենք մեր հարցադրումները և դժգոհությունները, որոնք հիմնականում շեշտադրվելու են երկու մարդու մահվան փաստերի շուրջ: Խոսքը գնում է մոր՝ Մերի Մարգարյանի, և նրա երեխայի՝ Մարիա Հարությունյանի մահվան վերաբերյալ»,- մեկնաբանեց փաստաբանը: ծԸստ Թովմասյանի՝ կքննարկվի, թե արդյոք իրավաչափ են եղել բժիշկների գործողությունները, որոնք հանգեցրել են մահվան: Փաստաբանը նշեց, որ գործի քննության ընթացքից դժգոհություններ չունեն, ամեն ինչ արվում է օրենքի շրջանակում: Ըստ Թովմասյանի՝ եթե ժամկետների առումով որոշակի խնդիր է առաջանում, իրենք ըմբռնումով են մոտենում: Փաստաբանի փոխանցմամբ՝ տուժող կողմի կողմից ձեռնարկվող քայլերը կապված են փորձաքննության եզրակացությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղը ստեղծվել էր դատաբժշկական փորձաքննության հանձնաժողով, որում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տարբեր հիվանդանոցների լավագույն մասնագետները:
Լիլիթ Լալայան



