Շավարշ Քոչարյանը լուրջ ակնկալիքներ չունի Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից
ПОЛИТИКАՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լուրջ ակնկալիքներ չունի Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր հանդիպումից: «Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինÕ ¹», և չփորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում: Դա անհնարին է: Քանի դեռ Ադրբեջանում դա չի երևում, ապա ես լուրջ ակնկալիքներ չունեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով, մյուս կողմից դա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն, նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ:
Միաժամանակ, խոսելով Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպման ժամկետի ու վայրի մասին՝ փոխարտգործնախարարն ասաց, որ այդ մասին հավելյալ կտեղեկացվի:
Նախորդ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպում:



