2 տարվա անհետացումից հետո քույրերին գտել են ողջ ու առողջ
ОБЩЕСТВОԵրկու տարի շարունակ կորած համարվող քույրերին գտել են Մինեսոտայի մի ձիաբուծական ֆերմայում ողջ-առողջ, մինչդեռ նրանց մոր նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել,-տեղեկացնում է Past.am-ը: 17-ամյա Սամանտա ու 16-ամյա Ջիանա Ռաքիները հայտնաբերվել են ոստիկանության կողմից, ում հրամայած է եղել զբաղվել նրանց որոնողական աշխատանքներով:
Ամերիկացի ոստիկանները կատարել են որոնողական աշխատանքները՝ հույս ունենալով, որ ինչ-որ ապացույց կգտնեն կորած դեռահասների անհետացման վերաբերյալ, բայց փոխարենը գտել են նրանց ողջ ու առողջ: Նրանց վերջին անգամ տեսել են 2013թ., երբ փախել են տնից՝ ականատես լինելով ծնողների սարսափելի վեճին խնամակալության ստանձման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, նրանց մայրը՝ Սանդրա Գրացինի-Ռաքին, օգնել է նրանց փախչել: Նա հավաստիացրել է երեխաներին, որ իրենց հայրը ագրեսիվ է ու վտանգավոր: 2013թ. դատարանը աղջիկների խնամակալությունը հանձնել է հորը՝ Դևիդ Ռաքիին՝ համոզվելով, որ ագրեսիայի ոչ մի դրսևորում նա ցույց չի տվել, իսկ կնոջը ձերբակալել են Ֆլորիդայում և հանձնել են Մինեսոտային: Նրան դատարանը զրկել էր ծնողական իրավունքներից և 1 մլն դոլար տուգանքի երաշխավորագիր ստացել նրանից:
Այժմ քույրերին վերադարձնելու են Դակոտա նահանգ: Ֆերման, որտեղ գտնվել են երեխաները, պարզվել է՝ կազմակերպություն է, ով օգնում է բռնության զոհ դարձած երեխաներին:



