Ереван, 08.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ծխախոտ. համարյա ինչպես պղպեղն ու կարտոֆիլը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդունված է այն պնդումը, թե Կոլումբոսն է ծխախոտը Ամերիկայից բերել Եվրոպա: Սա շատերը գիտեն: 

Բայց շատ քչերն են տեղյակ, որ ծխախոտը պատկանում է բույսերի այն ընտանիքին, որին պատկանում են պղպեղը և կարտոֆիլը, որոնք ևս բերվել են Նոր աշխարհից: 

Ծխախոտը հազարամյակների պատմություն ունի: Համաձայն Հյուսիսային Ամերիկայի հնդիկների լեգենդների, ծխախոտը աճեցրել են դեռևս մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում: Արդեն 1-ին դարում, բացի ծխելուց, այն օգտագործվել է որպես դեղամիջոց, ինչպես նաև կրոնական նպատակներով: 

Ծխախոտը օգտագործել են ցավը թեթևացնելու համար: Հին հնդկացիները հավատում էին, որ ծխախոտի ծուխը կախարդական ուժ ունի, և այն ներշնչելը համարժեք է Աստծո հետ խոսելուն: 

Ծխախոտը աշխարհին անհայտ է մնացել մինչև Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնաբերումը: 

Ըստ մի վարկածի, «ծխախոտ»՝ «tabak», «tobak», անվանումը գալիս է Տոբագո կղզու անունից: 

Երբ Կոլումբոսի արշավախումբը ափ է իջել Ամերիկայում, ճանապարհորդները տեսել են, որ հնդկացիները ծեսերի ժամանակ ծխում են խողովակաձև ոլորած բույսի տերևներ, որն էլ անվանել են «ծխախոտ»: 

Հետագայում շփման ընթացքում հնդիկները Կոլումբոսին ծխախոտ են նվիրել: 

Այնուհետ ինչպես ծխախոտի տերևները, այնպես էլ դրա սերմերը հին աշխարհ են բերվել իսպանացի և պորտուգալացի նավաստիների կողմից:

 Եվրոպայում արագ տարածման համար ծխախոտը պարտական է իր բուժիչ հատկությունների մասին լուրերին: 

Մարդիկ, հավատալով դրանց, այն օգտագործել են և՛ թեթև, և՛ ծանր հիվանդությունների բուժման նպատակով: 16-րդ դարի վերջին Իռլանդիայում ստեղծվել է Եվրոպայում ծխախոտի առաջին պլանտացիան: 

Իսկ որոշ ժամանակ անց դրա սեփականատեր անգլիացի Ուոլթ Ռեյլին, որը նաև նավագնաց էր և մոլի ծխող, պլանտացիաներ է հիմնում նաև այլ երկրներում: 

Ամերիկայում հիմնած նրա պլանտացիաներից մեկը կոչվում էր «Վիրջինիա»: 

Հետագայում, ի պատիվ այդ պլանտացիայի, այդպես է անվանվել ծխախոտի այն տեսակը, որը ամենամեծ տարածումն է գտել աշխարհում: 

Այդ ժամանակներում ծխախոտն այնքան ժողովրդական էր դարձել, որ անգամ գործարքներ կնքելիս երբեմն օգտագործվում էր որպես վճարման միավոր: 

1611 թվականին մեկ այլ անգլիացի՝ Ջոն Ռոլֆը ևս հիմնել է ծխախոտի պլանտացիա ներկայիս Վիրջինիա նահանգի տարածքում և սկսել է ծխախոտ արտահանել Անգլիա: 

Հաջող բիզնեսը ստիպում է նրան հաստատվել Ամերիկայում և հետագայում ամուսնանալ հնդկական ցեղերից մեկի առաջնորդի դստեր հետ: 

Ծխախոտի ամենահին ընկերությունը համարվում է «P. Lorillard»-ը: Այս ընկերությունը, որը հիմնադրել է Պիեռ Լորիլլարդը, սկսել է գործել Նյու Յորքում 1760 թվականից: 

19-րդ դարի կեսերին ստեղծվել են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են «Philip Morris»-ը, «J.E. Liggett & Brother»-ը: 

Ծխախոտի մասսայականացման մեջ մեծ դերակատարում է ունեցել «R.J. Reynolds» ընկերության «Քեմել» ապրանքանիշը, որը ստեղծվել է 1913 թվականին: Հաջորդ տասը տարիների ընթացքում այն գրավել է ԱՄՆ-ի ծխախոտի շուկայի գրեթե կեսը: 

Նույն ժամանակ «Philip Morris»-ը շուկա է մտցրել իր հանրահայտ «Marlboro»-ն՝ թիրախավորելով հիմնականում կանանց: 1939 թվականին ամերիկյան շուկա է մտել նոր խաղացող՝ «Pall Mall»-ը: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծխախոտը կազմել է զինվորների օրապահիկի պարտադիր մասը: 

Հարկ է նշել, որ ծխախոտը ճակատ առաքվել է անվճար, իսկ արտադրողներն իրենց օգուտները ստացել են ավելի ուշ, երբ պատերազմից հետո մեծաթիվ ծխող զինվորներ վերադարձել են տուն: 

Աշխարհում ծխախոտի ժողովրդականացման գագաթնակետն էր սպառողական ապրանքների շարքում Marlboro ապրանքանիշի առաջին տեղը գրավելը, որը առաջ էր անցել անգամ այնպիսի հսկայից, ինչպիսին Coca Cola- ն է: 

19-րդ դարի առաջին կեսերից գիտնականները սկսել են ուսումնասիրել ծխախոտի հատկությունները և դրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, որի արդյունքում հայտնաբերվել է նիկոտինը և նրա բացասական ազդեցությունը առողջության վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Армения перед выбором: что потеряет страна, выйдя из ЕАЭС? Белый дом анонсировал заявление Трампа из Овального кабинетаЭто незаконное заключение приблизило меня к Богу и Отечеству — архиепископ Микаэл АджапаянКак выжить одному в условиях 10 века в Руси? 8-месячный эксперимент Павла СапожниковаПашинян превращает Армению в антироссийский плацдарм: «Паст» Израиль обсудит 7 августа возможную «военную оккупацию» всей ГазыUcom внедряет платформу SatisfAI для регулярного анализа лояльности клиентов Астронавты сварят пиво в космосеВ Дании зоопарк предложил передать домашний скот на корм хищникамКоманда «Сила одного драма» в гостях у лагеря АйордиНазваны 10 главных факторов, грозящих исчезновением дельт рек по всему мируДело архиепископа Микаэла Аджапаяна завизировано судье Армине МеликсетянГенеральный директор «Алашкерта»։ Мы все хотим вывести клуб на новый уровеньБразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арестToyota бьет рекорды продажНа Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулкановЗалог до 15 000 долларов для въезда в США: кого коснутся новые визовые требованияСМИ: Франция намерена сменить посла в АзербайджанеВС Азербайджана обстреляли армянский экскаваторУчастник движения «Тавуш во имя Родины» Гор Мелик-Саакян оправданПутин во второй раз за неделю провел переговоры с НетаньяхуСамолет экстренно вернулся в Мадрид после столкновения с птицей Америабанк присоединился к UATE, объявив о беспрецедентном сотрудничестве между финансовым и технологическим секторами В Армении 5206 пассажиров бесплатно прокатились на электропоездах ЮКЖДКогда приходит сентябрь: Idram&IDBankМИД Ирана отверг возможность прямых переговоров с СШАЦентр гидрометеорологии и мониторинга: В Армении ожидается жаркий август с небольшим количеством осадковОппозиционер: Азербайджан закрыл представительство Красного Креста – реакции никакойЗатишье перед бурей: что может означать очередной отпуск Пашиняна?После атаки дронов ВСУ загорелась ж/д станция в Волгоградской областиЦены на нефть снижаются после решения ОПЕК+ о наращивании добычиМомент пустоты: учёные открыли новое состояние человеческого сознанияСултан в лондонском гараже: как Сальвадор Дали снова удивил мирТрамп озвучил дату визита Уиткоффа в РоссиюДжулиана Григорян выступила на одной сцене с Андреа Бочелли и Пласидо ДомингоИз кадра — в студию: как нейросеть научилась менять свет на любом фотоЗаместитель мэра Еревана: Выделение 7 млн. долларов на концерт Лопес полностью оправданоУ Армении есть финансовые проблемы?Польша перенесёт элементы оборонной системы «Восточный щит» ближе к границам с Россией и БелоруссиейГраждане Армении и лица с двойным гражданством смогут в течение трёх месяцев водить с иностранными правамиНовый центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Маштоца 7/4 Иран подтверждает мирный характер своей ядерной программы: Интервью Эсмаила Багаи «Арменпресс»Управление репутацией в Армении: Шушан Арутюнян Министерство культуры Арцаха: Баку пытается «оправдать» снос памятника АйвазовскомуНовая премиальная бизнес-карта IDBank – Mastercard Business PreferredОмбудсмен РА и посол Германии обсудили вопросы защиты прав человекаЦены на медь упали из-за решения ТрампаАмериканский сенатор рассказал о переговорах Пашиняна с АлиевымУченые нашли первые свидетельства употребления ритуального психоактивного вещества 4000 лет назадМИД Азербайджана потребовал от ТАСС извиниться за использование названия Степанакерт