Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞վ է ահաբեկչություն պլանավորում Հայաստանում

ОБЩЕСТВО

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից Երեւանում հանցավոր խմբի բացահայտումն առնվազն տեղեկատվության հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին, իսկական շոկ ու տագնապ էր առաջացրել հասարակության շրջանում: Մինչ հայտնի կդառնար, որ ձերբակալվածները հայեր են, այդ թվում՝ սփյուռքահայեր, մարդկանց մեծ մասը սարսափահար մտածում էր, որ բացահայտված խմբավորումը կապ ունի «Իսլամական պետության», ԴԱԻՇ-ի հետ, եւ, որ այդ խմբավորման կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունները կարող էին լինել աշխարհում իրականացվող նմանատիպ ակտերի շարունակությունը:

Տագնապն ու խուճապը որոշակիորեն հանդարտվեց այն բանից հետո միայն, երբ տեղեկություններ հաղորդվեցին, որ բացահայտված խմբի անդամները կարող էին կապված լինել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, պարզ կդառնա առաջիկայում:

Առաջիկայում պարզ կդառնա նաեւ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որքանով կարող է լինել շահարկում՝ ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Դա բոլորովին այլ խնդիր եւ այլ խոսակցության թեմա է: Երեկվա առավոտյան մի քանի ժամերը ցույց տվեցին, որ Հայաստանը գոնե հոգեբանական առումով պատրաստ չէ ահաբեկչությանը, այն առումով, որ նման դեպքերը մեր հասարակության համար շատ հեռու են թվում, դրանց մեր հասարակությունն առնչվում է միայն հեռուստատեսությամբ հնչող լրատվության մակարդակում:

Մինչդեռ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական ընտրությունը ստեղծել են մի իրավիճակ, որում, դժբախտաբար, Հայաստանը կարող է դառնալ նաեւ միջազգային ահաբեկչության թիրախ:

Դրան, առաջին հերթին՝ նպաստում է Հայաստանի իշխանությունների անմնացորդ նվիրվածությունը Ռուսաստանին, ով Սիրիայում պայքարում է ահաբեկիչների դեմ՝ հընթացս կամ առաջին հերթին՝ լուծելով իր՝ հակաահաբեկչական պայքարի հետ կապ չունեցող խնդիրները: Այդ ճանապարհին Ռուսաստանը կանգ չի առնում ոչնչի առաջ եւ խտրություն չի դնում միջոցների մեջ: Ու դժբախտաբար, Հայաստանը ցանկացած պահի կարող է դառնալ «միջոց»՝ Ռուսաստանի կողմից այս կամ այն աշխարհաքաղաքական հարցը լուծելու համար:

Ընդ որում, ռուսներն այնքան ազնիվ են, որ չեն էլ թաքցնում դա: Օրինակ, նախօրեին Ռուսաստանի իշխանության «հաստիքային ծաղրածու» Վլադիմիր Ժիրինովսկին բառացիորեն հայտարարել է հետեւյալը. «Թուրքիայի հարցերը լուծել է պետք, սակայն դա պետք է անել ուրիշների ձեռքերով: Հայերն ատում են թուրքերին, եւ, եթե մենք թույլ տանք ազատագրել իրենց արեւմտյան տարածքները, սիրով դա կանեն:

Հայերը դա արդեն արած կլինեին 1918 թվականին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չօգնեց հայերին»: Բնականաբար, այս անհեթեթ հայտարարությունը մեծ ոգեւորություն կարող է առաջացնել հայ հասարակության շրջանում: Բայց ակնհայտ է, որ սա վտանգավոր, չափազանց վտանգավոր հայտարարություն է, քանի որ, կրկնում ենք, Ժիրինովսկին իր խամաճիկությամբ իրականում արտահայտում է Կրեմլի տեսակետները: Այնպես որ, ներքին ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ ու գուցե դրանից առաջ՝ Հայաստանի իշխանությունն այսօր պետք է ինտենսիվ պայքար մղի ֆիզիկական ահաբեկչություններից ոչ պակաս վտանգավոր՝ նման «ահաբեկչական ակտերի» դեմ:

Այո, այս եւ նման՝ հայ հասարակության համար հաճելի, բայց քաղաքականապես չափազանց վտանգավոր հայտարարությունները Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ահաբեկչական գործողություններ են, որոնց հետեւանքները չեն արտահայտվում ֆիզիկական պայթյունների տեսքով, որովհետեւ դրանք Հայաստանը՝ որպես պետություն, պայթեցնելու նպատակ հետապնդող ակտեր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта