Օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր դա իրականություն դարձավ. Աշոտյան
БЛОГԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ըստ NED-ի կողմից ֆինանսավորված եւ Դանիել Իոննիսյանի կազմակերպության կողմից պատվիրված սոցհարցման տվյալների, ես ու Սերժ Սարգսյանը մրցում ենք ամենաոչպոպուլյար քաղաքական գործչի առաջին հորիզոնականի համար։
Ինչ մեղքս թաքցնեմ։ Երկար տարիներ լինելով Սերժ Սագսյանի տեղակալը, մշտապես երազել եմ իր հետ որեւէ հարցով ոտք գցել, ու ահա, օ՜հ հրաշք, օ՜հ աստվածներ, օ՜հ երկնային արդարություն, այսօր, զեկույցի հեղինակների շնորհիվ, դա իրականություն դարձավ։
Ուրախությունից անգամ մի կողմ եմ դնում հարցման մեթոդաբանության եւ անցկացման հետ կապված հարցերը։ Ամեն ինչ ներում եմ եւ ուրախ եմ այս հաջողության համար։
Դե, տեղակալը միշտ պիտի իր ղեկավարի կողքին լինի ։
Շնորհակալ եմ ձեզ, Դանիել, «պողոս» եւ «սորոս» :
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



