Ереван, 28.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում

ИНТЕРВЬЮ

Օրերս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին պատգամավորներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ։ 

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս և նանոտեխնոլոգիաների կենտրոնի երիտասարդ գիտնական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ քննարկման ժամանակ գիտնականները բարձրաձայնեցին տարիներ ի վեր ոլորտում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնց լուծում չի տրվում։ «Ամենակարևորը գիտության ֆինանսավորման հարցն է։ 

Զարգացած երկրներում ՀՆԱ-ի միջինը մեկ տոկոսը և ավելին հատկացվում է գիտությանը։ Մի քանի տասնամյակ է, որ Հայաստանում խայտառակ ցածր է գիտության ֆինանսավորումը։ Կարծիք կա, որ Հայաստանում գիտությունը կոմայի մեջ է։ 

Ինչո՞ւ է այդպես։ Առաջին պատճառը ցածր ֆինանսավորումն է, երկրորդը՝ մարդկային ռեսուրսները։ Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք պետք է մուտք գործեն գիտության ոլորտ, բայց դա չեն անում, և նրանց մասին, որոնք աշխատում են, սակայն մի քանի տարի անց կա՛մ դադարում են զբաղվել գիտությամբ, կա՛մ ուղղակի հեռանում են Հայաստանից։ Գիտության կոմիտեում առկա տվյալների համաձայն, եթե այս միտումը շարունակվի, մի քանի տարի հետո Հայաստանում ոչ ոք այլևս չի զբաղվի գիտությամբ։ 

Գիտությամբ զբաղվողների նվազագույն շեմն արդեն հատել ենք. տարեկան 150-200 մարդ լքում է գիտության ոլորտը, Հայաստանում գիտությամբ զբաղվող երիտասարդների քանակը մոտավորապես 1000 է, ինչը կազմում է գիտությամբ զբաղվողների ընդհանուր թվի մոտ 30 տոկոսը»,ասում է Զաքարյանը։ Նրան զարմացնում է այն, որ առկա խնդիրներին տեղյակ լինելով՝ կառավարությունը շարունակում է նախկինում տարվող քաղաքականությունը՝ չի ավելացնում գիտության ֆինանսավորումը՝ ընդհուպ խախտելով օրենքը 2017-ից մինչև 2019 թվականը։ 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ բյուջեի եկամտային աճին համամասնորեն պետք է աճի նաև գիտության ֆինանսավորումը։ Բայց ստացվում է՝ օրենքը խախտելով, գիտության ֆինանսավորումը չի ավելացվում։ 

Հետաքրքիր ու զարմանալի է նաև այն, որ սրա մեկնաբանությունը տալիս է ֆինանսների նախարարությունը։ Ֆինանսների նախարարն ասում է՝ գիտության ֆինանսավորման բարձրացումն արդյունավետ չէ։ 

Անընդունելի և անհասկանալի է, որ տարիներ շարունակ մարդիկ, որոնք չեն առնչվում գիտության ոլորտին, թույլ են տալիս իրենց գիտնականների մասին գնահատականներ տալ։ Սա գիտական աշխարհում չլսված բան է։

 Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ ֆինանսների նախարարը կարող է նման գնահատական տալ, բայց ոլորտի համար պատասխանատու նախարար Արայիկ Հարությունյանը չի կարողանում դա մեկնաբանել։ 

Հարց է առաջանում՝ կա՛մ իրենք իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում։ Ֆինանսների նախարարը թող մնա իր մասնագիտական դաշտում և չմեկնաբանի գիտնականների արդյունավետությունը։ 

Եթե նայեք միջազգային ցուցանիշները, ապա Հայաստանում գիտության ցուցանիշները բոլոր ոլորտներից ավելի բարձր են։ Միջազգային ամսագրերում հայ գիտնականները բազմաթիվ հոդվածներ են տպագրում, արդյունավետության խնդիր ընդհանրապես չկա»,-ասում է նանոտեխնոլոգիաների կենտրոնի երիտասարդ գիտնականը։ 

Նա նշում է, որ պաշտոնյաները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անընդհատ խոսում են երկիրը զարգացնելու մասին, բայց չէ՞ որ, ըստ Զաքարյանի, դրա հիմքում հենց գիտությունն է։ 

«Բոլորը սա հասկանում են, մեսիջներ են ուղարկում, բայց փաստացի ոչինչ չի արվում։ Հեղափոխությունից հետո լիահույս էինք, որ գիտության ֆինանսավորումը ոչ միանգամից, բայց պարբերաբար կսկսի աճել։ 2019 թվականի բյուջեում ավելացում չեղավ, մտածեցինք՝ լավ, երկրում հազար ու մի հարց է կուտակվել, բայց 2020 թվականի պետական բյուջեում գիտության ֆինանսավորման չավելացումը այլ բանի մասին է վկայում։ 

Ստացվում է, որ կա՛մ չեն կարողանում աշխատել, կա՛մ չեն ուզում անել»,-նշում է մեր զրուցակիցը։ Զաքարյանի պնդմամբ՝ գիտության մեջ խնդիրները շատ-շատ են։ 

«Ամենամեծ խնդիրներից մեկը դրամաշնորհային համակարգի սակավ ֆինանսավորումն է։ Հայաստանում մի քանի դրամաշնորհային ծրագրեր կան, որոնց հեղինակը գիտության կոմիտեն է։ 

Օրերս ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է բարձրացնել գիտության թեմատիկ ֆինանսավորումը, ինչը շատ տեղին է։ Հայաստանում կան նաև շատ ուրիշ դրամաշնորհային ծրագրեր։ 

Օրինակ՝ «Հայ օգնության ֆոնդը» 20 տարի շարունակ տարեկան 5000 ԱՄՆ դոլարի չափով 20-30 դրամաշնորհ է տրամադրում գիտնականների փոքր խմբերին։ 

Այդ գումարով խմբերը կարողանում են ուղղակի գոյատևել։ Կարելի է ասել, որ Հայաստանում գիտության մեծ մասը պահպանվել է հենց այդ ֆոնդի շնորհիվ։ 

Այդ ֆինանսական միջոցները տրամադրում են սփյուռքի ներկայացուցիչները։ 

Փաստորեն, սփյուռքն ավելի շատ է հասկանում և ներդրում ունենում Հայաստանի գիտության ոլորտում, քան, ասենք, ֆինանսների նախարարությունը։ Դրամաշնորհներ տրամադրելու համար կատարվող փորձաքննությունն անցկացնում են արտասահմանյան բարձրակարգ փորձագետները, որոնց մեջ կան անգամ Նոբել յան մրցանակի դափնեկիրներ։ 

Այս դրամաշնորհների համար տարեկան դիմում է 150-200 գիտական խումբ, բայց շահում է ընդամենը 20-25-ը այն դեպքում, երբ առավելագույն միավոր ստանում է գրեթե 60 խումբ։ 

Ստացվում է, որ մեր կառավարությունը չի կարողանում գտնել ֆինանսական միջոցներ, որպեսզի փորձաքննության ժամանակ առավելագույն միավորներ ստացած բոլոր արժանի խմբերը ֆինանսավորում ունենան։ 

Ասել, որ գումար չկա կամ էլ գիտնականներն արդյունավետ չեն, ուղղակի անհեթեթություն է։ Հայաստանի պահուստային ֆոնդը գրեթե 9 մլրդ դրամ է։ 

Դրամաշնորհների ծրագրի շրջանակում գիտական բոլոր խմբերին գումար տրամադրելու համար պետք է մոտավորապես 100 մլն դրամ»,-ասում է Զաքարյանը՝ ընդգծելով, որ այս միջոցներն անհրաժեշտ են գիտության երիտասարդացման, տեխնոլոգիական, գիտելիքահենք պետություն ստեղծելու, Հայաստան-սփռույք կապերն ամրապնդելու համար։ 

Ներկայումս երիտասարդ գիտնականների պահանջը պետությունից մեկն է՝ ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը, լուծում տալ տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրներին։ «Որպես Հայաստանի, մեր երկրի գիտության համար պայքարող գիտնականներ, այսօր կառավարությունից պահանջում ենք՝ 2020 թվականին ավելացնել գիտության ֆինանսավորումը, որպեսզի հետագայում կոլապսի կամ կործանման առաջ չկանգնենք։ 

Դրա մեխանիզմները պարզ են. երկրի պահուստային ֆոնդից մեկ տոկոսի չափով՝ մոտ 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, տրամադրել Հայ օգնության ֆոնդի դրամաշնորհային ծրագրին։ Սա կարևոր և ոգևորիչ քայլ կլինի գիտնականների համար։ Բացի դա, մեր ոլորտում առկա խնդիրների լուծմամբ պետք է զբաղվի ոլորտի պատասխանատու մարմինը, գիտության կոմիտեն։ 

Պետությունը պետք է նախաձեռնող լինի գիտությունը կոմայից դուրս բերելու հարցում։ Այսօր ֆինանսավորման պակասի, ֆինանսների նախարարության պատճառով երիտասարդները մուտք չեն գործում գիտության ոլորտ։ 

Չասեմ, որ անհնարին է գիտության ոլորտում աշխատելը։ 

Կան միջազգային ծրագրեր, որոնց միջոցով հաջողության հասած գիտնականը կարող է ինչոր ձև գոյատևել գիտության մեջ։ 

Բայց այդ մակարդակին հասնելու համար պետությունը պետք է անպայման աջակցի նրան»,-եզրափակում է մեր զրուցակիցը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank