Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում
ОБЩЕСТВО
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 33-ամյա տղամարդու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ, օրեր տեւած հետեւողական աշխատանքի արդյունքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին նոյեմբերի 9-ին ու բերման ենթարկեցին բաժին։
Նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։
Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
4
Административный суд признал бездействие полиции незаконным
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



