Տանտիրուհին՝ «Ալֆայի» աշխատակիցների պատճառած վնասի մասին
ИНТЕРВЬЮ
Այսօր առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական («Ալֆա») վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են հանցագործություն: Վերջիններս Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված հանցագործ խմբակցություն:
Past.am-ը զրուցել է առանձնատան տանտիրուհու հետ, ով մեզ հետ զրույցում փոխանցեց, որ առանձատունը ձերբակալված անձանց վարձակալությամբ էր տվել, ապա ավելացրեց, որ տվել էր ընդամենը մեկ ամսով և ոչ մի կասկածելի բան չէր նկատել: Տանտիրուհին, ցույց տալով տակնուվրա արած տունը, չէր կարողանում զսպել արցունքները:
Բանն այն է, որ ենթադրյալ ահաբեկիչներին վնասազերծած «Ալֆա» վարչության աշխատակիցները կոտրել էին դարպասները, լուսամուտները, տակնուվրա արել տունը: Նա նշեց, որ վնասի չափը հաշարկվում է մոտ 10 հազար դոլարի չափով:
Խոսելով փոխհատուցման մասին՝ տանտիրուհին մտահոգություն հայտնեց, որ քննիչներն իրենց ասել են, թե դեռևս իրավաբանորեն ճշտված չեն վարչության կատարած գործողությունները, հետևաբար, դեռ անհայտ է՝ կտա՞ն իրենց փոխհատուցում, թե՞ ոչ:
Լուսանկարը՝ Past.am-ի:
Լիլիթ Լալայան




















































