Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում է նստացույցը
ПОЛИТИКАԱրդեն հայտնել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ժամանակ էին տվել իշխանություններին, որպեսզի վերջիններս կասեցնեն էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Այսօր լրացավ այդ ժամկետը, սակայն պատասխան չստացվեց:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, Ազատության հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26:
Երթից առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց ներկաներին ձեռնպահ մնալ ապօրինություններից: Վերջիններս պատասխանեցին. «Մեր երթը խաղաղ բնույթ է կրում, եւ բախման մասին խոսք լինել չի կարող»:
Այնուհետ Օսիպյանը հաղորդեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոխանցմամբ՝ նախագահը պատրաստ է ընդունել 4 ակտիվիստի, եթե մնացած մասնակիցները չշարունակեն երթը դեպի նախագահի նստավայր: Ակտիվիստները կտրականապես դեմ եղան առաջարկին:
Ցուցարարները նստեցին Բաղրամյան պողոտայում: «Օսիպյան, միացիր» վանկարկումներով նրանք կոչ էին անում, որպեսզի փոխոստիկանապետը նույնպես նստի իրենց կողքին: Օսիպյանը լսեց նրանց հորդորները: Ցուցարարներին միացավ նաև Բագրատ եպիսկոպոս Գալստյանը: Նրանք չկարողացան համոզել, որ ակտիվիստները հեռանան Բաղրամյան պողոտայից: Այս պահին նստացույցը դեռ շարունակվում է:
Լևոն Փանոսյան



