Մարդկության մեծ մասին անհայտ ստորջրյա հսկայական բուրգերի առեղծվածը
ЛАЙФ
Կուբայի խորտակված քաղաքը դուրս է մնացել մարդկանց ուշադրությունից: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, այս՝ բուրգի տեսք ունեցող տարօրինակ ստորջրյա երկրաչափական ուրվապատկերները 2000մ խորությամբ հայտնաբերվել են արևի օգնությամբ:
Արդի Ճապոնիայում գտնվող Յոնագունի կառույցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս 2 բուրգային շինությունները իսկապես տպավորիչ են և ավելի մեծ, քան Եգիպտոսի Քեոփսի բուրգը:
Տարբեր երկրների գիտնականները Բերմունդյան եռանկյունին հետազոտելիս գտել են մինչ այդ չհայտնաբերված վերոնշյալ բուրգերը: Հիմքի երկարությունը 300մ է, բարձրությունը՝ 200 մ, հիմքից մինչև գագաթ հեռավորությունը ծովի հատակից` 100 մ: Բուրգի գագաթին կա 2 մեծ անցք: Ծովի ջուրը մեծ արագությամբ անցնում է երկրորդ անցքով՝ ստեղծելով հսկայական ջրապտույտ: Արդյունքում՝ մեծ ալիքներ ու մշուշ է առաջանում ծովի մակերևույթին: Քանի որ այն Բերմունդյան եռանկյունու տարածքում է գտնվում, գիտնականներին մտածելու տեղիք է տվել: Միգուցե սա՞ է առեղծվածի պատճառը, միգուցե սա՞ է ազդում նավերի ու ինքնաթիռների վրա:
Բուրգերի մասին մի շարք ենթադրություններ են արվել, փորձել են հասկանալ դրանց ծագումը: Այս բուրգերը նման են ապակու կամ սառույցի: Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել են, որ սառույցի նմանվելու պատճառը նրանց՝ կատարելության հասնող հարթ մակերեսներն են: Այս հայտնագործությունը սենսացիա է եղել և քննարկվել է Ֆլորիդայում՝ համաժողովի ժամանակ: Դրա մասին սկսել են գրել ամսագրերը՝ ներկայացնելով բազմաթիվ նկարներ, որտեղ արտացոլված են եղել 3 մեծ բուրգեր: Մակերեսին չի եղել ոչ մի ելուստ կամ բեկոր: Հավանաբար, կառուցվել են դեռ այն ժամանակ, երբ մայրցամաքի այս հատվածը ջրով ծածկված չի եղել:
Մեկ այլ ստորջրյա բուրգ հայտնաբերվել է Ռեյ Բրաունի կողմից 1970թ. Բահամյան կղզիների մոտ: Բրաունը զարմացել է դրա հարթ, հայելանման մակերեսից: Լողալով կառույցի շուրջ՝ նա մուտք է նկատել և որոշել ուսումնասիրել ներսը: Բրաունը մտել է մի փոքր եռանկյունաձև սենյակ՝ բրգաձև առաստաղով: Նրան զարմացրել է այն, որ սենյակի պատերի վրա բացառապես ոչ մի ելուստ չի եղել: Թեև նա իր հետ ջահ է ունեցել, բայց դրա կարիքը բոլորովին չի զգացվել: Այն հրաշալի լուսավորված է եղել, բայց Բրաունը ոչ մի տեսանելի լույսի աղբյուր չի նկատել: Սենյակի կենտրոնում առաստաղից կախված է եղել 3 մատնաչափ (1 մատնաչափը՝ 2.5 սմ) տրամաչափով ձող, որի ծայրին կարմիր թանկարժեք քար է եղել: Նա փորձել է ձգել ձողից ու կարմիր քարից, թուլացնել դրանք, բայց դրանք հնարավոր չի եղել շարժել տեղից:
Բազմաթիվ այլ հետաքրքիր երևույթների ականատես լինելով՝ Բրաունն ի վերջո դուրս է եկել բուրգից և ինչպես պատմել է, զգացել է ինչ-որ մեկի աննկատ ներկայությունը և լսել է ձայն, որը նրան ասել է, որ այլևս այդտեղ չվերադառնա: Ենթադրվում է, որ այս բուրգերը 10.000 տարի առաջվա կառույցներ են և չի բացառվում, որ գործ ունենանք հենց ջրի տակ անցած հնագույն Ատլանտիս քաղաքի հետ: Ահա այսպիսի խորհրդավոր շինություններ կան մեր մոլորակի վրա, իսկ գիտնականներն ավելի շատ տեղեկություններ ունեն լուսնի մակերևույթից, քան հենց իրենց կողքին գտնվող նմանատիպ կառույցներից:




















































