Արման Սարգսյանը ոստիկանության մի շարք բաժիններում նոր պետեր է նշանակել, այդ թվում՝ իր համակուրսեցուն
ОБЩЕСТВО
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մի շարք հրամաններ է ստորագրել։
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Արթուր Խաչատրյանը ազատվել է պաշտոնից եւ երկարատեւ ծառայության թոշակի անցնել, նրա փոխարեն նշանակվել է Կոտայքի մարզայինի պետ Դավիթ Սարգսյանը, որը, մեր տեղեկություններով, Արման Սարգսյանի համակուրսեցին է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Սարգսյանի հրամանով Արտակ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից եւ մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ է նշանակվել Արամ Ղարիբյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի պաշտոնից։ Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Աշոցքի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Իսկ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արթուր Բդոյանը նշանակվել է ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարության պետ Սեւան Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



