«Միլանը» բանակցում է «Բարսելոնայի» ու «Ռեալի» կիսապաշտպանների հետ
СПОРТ
Իտալական «Միլանի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Միլանը» բանակցություններ է վարում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչի և Արտուրո Վիդալի, նաև «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ:
«Միլանի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարծում է, որ միայն փորձառու ֆուտբոլիստները կկարողանան «Միլանին» օգնել դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Նշենք, որ Իտալիայի առաջնության 9-րդ տուրից հետո «Միլանը» 10 միավորով 14-րդ տեղում է:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



