Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Աբսենտ. ի՞նչի համար է այն նախատեսված և ի՞նչ հետևանքներ է առաջացնում

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբսենտը զմրուխտագույն ըմպելիք է, և ունի շատ դառը համ, ինչը պայմանավորված է դրանում աբսենտիանի առկայությամբ, որը պարունակում է խմիչքի թորման համար օգտագործվող դառը օշինդրի մզվածքում: Դառնությունը նվազեցնելու համար խմիչքը լցնում են շաքարով գդալի մեջ, որից հետո գդալը ընկղմում մի բաժակ ջրի մեջ: 

Այդ դեպքում եթերայուղերի չեզոքացման արդյունքում աբսենտը ձեռք է բերում անփայլ սպիտակ գույն: Աբսենտը մարդկությանը հայտնի է եղել ավելի քան 3500 տարի: Հին Եգիպտոսում այն օգտագործվում էր բժշկության մեջ, որպես դեղամիջոց, բայց պետք է նշել, որ եգիպտացիների կողմից օգտագործված այդ հնագույն ըմպելիքը այնքան էլ նման չէր ժամանակակից աբսենտին: 

Այն ժամանակ դա գինի էր, որը որոշ ժամանակ թրմվել է դառը օշինդրի տերևներով: Աբսենտի անվան ծագումը կապված է հունական «apsinthion» բառի հետ, որը թարգմանվում է որպես «խմելու համար ոչ պիտանի»: 

Նման անուն այն ստացել է իր դառը համի պատճառով: Իր գոյության բազում դարերի ընթացքում աբսենտը «պարուրվել» է տարբեր առասպելներով և լեգենդներով: 

Օրինակ՝ հայտնի հին գիտնական Պյութագորասը այն խորհուրդ էր տալիս օգտագործել նրանց, ովքեր ցանկանում են երեխա ունենալ: 

Մեկ այլ գիտնական՝ Հիպոկրատը, աբսենտով բուժում էր ռևմատիզմը, դեղնախտը, սակավարյունությամբ և ցավով ընթացող դաշտանը: 

Կա լեգենդ, որ մարտակառքերի մրցարշավների հաղթողներին ստիպել են աբսենտ խմել, որպեսզի նրանք հիշեն փառքի անցողիկության և դառնության մասին: 

Գոյություն ունի աբսենտի ծագման մի քանի տարբերակ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս խմիչքը հայտնվել է 1792 թվականին շվեյցարական Կուվա քաղաքում: 

Այն արտադրել են Էնրիո քույրերը: Իրենց թորած թուրմը նրանք անվանել են «Լավ աբսենտե լուծույթ» («Bon Extrait d’Absinthe»): Քույրերն իրենց ըմպելիքը վաճառում էին ֆրանսիացի բժիշկ Պիեր Օրդիների միջոցով: 

Մեկ այլ վարկածով, հենց ինքը` Պիեր Օրդիներն է հանդիսանում աբսենտի հեղինակը: Պիեռը բժիշկ էր և, ինչպես իր գործընկերներից շատերը, զբաղվում էր դեղամիջոցների արտադրությամբ: 

Այն բանից հետո, երբ նա իմացել է Հին Հռոմի բժիշկների կողմից փորկապության դեմ օգտագործվող ըմպելիքի մասին, ինքն էլ է սկսել փորձարկել դա: 

Պիեռ Օրդիների՝ աբսենտի բաղադրատոմսը ներառում էր օշինդր, անիսոն, մելլիսա, ֆենխել, ինչպես նաև երիցուկ, համեմ, մաղադանոս և սպանախ: Խմիչքը ստացվում է շատ թունդ՝ մոտ 70 աստիճանի: 

Նա նշանակում էր այդ էլիքսիրը որպես բոլոր հիվանդությունների բուժման միջոց: Երևի հենց թնդությունն էլ նրան հանրաճանաչ է դարձրել: Քանի որ այն օգտագործվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, ստացել է «կանաչ փերի» անվանումը: 

Բժիշկ Օրդիների մահից հետո խմիչքի բաղադրատոմսը նախ անցել է Էնրիո քույրերին, իսկ նրանցից էլ՝ մայոր Դուբյերին, որը իր հարազատների հետ միասին բացել է այդ ալկոհոլային խմիչքի արտադրություն: 19-րդ դարից ի վեր աբսենտը մեծ ժողովրդականություն է վայելել արվեստի մարդկանց` բանաստեղծների, նկարիչների, դերասանների, գրողների շրջանում: Սրան նպաստել են այն լուրերը, որ այն խթանում և ոգեշնչում է ստեղծագործական գործունեությունը: 

Այս ըմպելիքը խմել են և խորհուրդ են տվել խմել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Վան Գոգը, Մոպասանը, Օսկար Ուայլդը, Էդգար Ալան Պոն, Պիկասոն, Օ' Հենրին և այլոք: 

Սակայն 19-րդ դարի 50-ական թվականներին աբսենտի մեծ չափով օգտագործումը սկսել է ազդել այն խմող մարդկանց առողջության վրա, կախվածություն առաջացրել և նույնիսկ հալ յուցինացիաների մեջ գցել: 

Դա հանգեցրել է նրան, որ 20-րդ դարի սկզբին շատ երկրներում այն արգելվել է: Սակայն կա այս ամենի նաև մեկ այլ վարկած, ըստ որի, արգելքը նախաձեռնել են գինի արտադրողները, քանի որ Ֆրանսիայում աբսենտը արդեն ամենահայտնի ալկոհոլային խմիչքն էր դարձել, որի արդյունքում գինի քիչ էր վաճառվում: Որն էլ լինի պատճառը, փաստ է, որ համարյա մեկ դար աբսենտը արգելված է մնացել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана