Ереван, 16.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


Կույսերն այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինեն․հոկտեմբերի 26-ի աստղագուշակը

ЛАЙФ

 

առավել մանրամասն՝այստեղ

Խոյ։ Համապատասխան օր է ցանկացած կարևոր գործի համար, անգամ եթե այն շատ բարդն է: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը միանգամից կստանա աջակցություն շրջապատի կողմից: Գաղափարները, որ այսօր կիրականացվեն, անպայման շատ շուտով եկամուտ կբերեն: Ժամանակ զուր մի կորցրեք․ այսօր շատ բանի կարելի հասցնել և հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Կարելի է ֆինանսների, հարկման, ապահովագրության հետ կապված հարցեր լուծել: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար:

 

Ցուլ։ Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

 

 

 

Երկվորյակներ։ Այսօր հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար, և դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել: Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, դուք այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար․ դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

 

Խեցգետին։ Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում՝ հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ․ դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում, ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու բիզնեսի հետ: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, տանը կամ օֆիսում տեղափոխություններ անելու համար:

 

 
 
 

 

Առյուծ։ Այսօր պետք կլինի պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում․ դուք պատրաստ եք ձեզ վրա վերցնել առաջնորդի դերը, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին․ ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի: Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում՝ դա կարող է վերաբերվել ինչպես մանրուքներին, այնպես էլ լուրջ բաներին: Վստահեք ձեր նախազգացմանը, և այն ձեզ կբերի հենց այնտեղ, ուր դուք ձգտում էիք:

 

 

 

  

 

 

 

Կույս։ Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր ուզածով չի լինում, ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ: Օրվա ընթացքում անվերջ ինչ-որ բաներ կորչում են, ինչ-որ մարդիկ ուշանում են, խախտվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ ամենին փիլիսոփայական հանգստությամբ վերաբերվել չի ստացվում, սակայն երբեմն իրավիճակը փրկում է հումորի զգացումը:

 

Կշեռք։ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատարություններ կազմակերպելու համար: Օրը հաջող է գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

 

 
 

 

Կարիճ։ Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Դուք չեք լսում այն մարդկանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում` ձեզ սպասում են լավ լուրեր: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորները ավելի լավ է հետաձգել:

 

 

 

Աղեղնավոր: Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմացությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրներն ինքնուրույն․ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալու ազդեցիկ մարդու հովանավորությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ՝ լի դրական էմոցիաներով:

 

 

 

Այծեղջյուր։ Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ․ անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում՝ անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի: Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով էլ օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է: Բուրմունքաթերապիայի սեանսները կբարձրացնեն տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

 

 

 

Ջրհոս։ Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրելուց, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր տհաճությունները․ դրանք բոլորն են հաղթահարելի են: Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը, ֆինանսների հետ կապված գործերը մեծ զգուշություն են պահանջում: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի կենսական եռանդի նվազման հետ, աշխատեք օգտվել փորձված մեթոդներից հոգնածությունը հանելու համար:

 

 

 

Ձկներ։ Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն, ինչը շրջապատի մոտ հիացմունք է առաջացնում, այդ թվում՝ և ազդեցիկ մարդկանց: Այսօր կարելի է ճշգրտումներ մտցնել գործնական հարաբերություններում, նորովի դնել շեշտադրումները: Հարմար օր է օֆիսում և տանը փոփոխությունների, կահույքը տեղափոխելու, փոքր վերանորոգման համար: Կարելի է փորձել ուժերն ինչ-որ բոլորովին նոր գործում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ նոր հոբբիներ կառաջանան, որոնք շուտով ձեզ եկամուտ կբերեն։

 

Это ли «мир», который пришел «широкими шагами»? «Паст»Кто имеет право говорить от имени народа? «Паст»Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»Народ стоит перед выбором: Церковь или власть? «Паст»Роберт Амстердам: Решение суда о жалобе адвокатов Самвела Карапетяна было предсказуемоIdram объявляет о сотрудничестве с WeChat PayГенпрокуратура Армении пояснила, почему разыскиваемый РФ Рубен Татулян не заключен под стражуЧалабян: «Аякве» не связан ни с одной политической силой или кандидатом на предстоящих выборах в Вагаршапате«Идеальное зимнее путешествие»: известное СМИ об отдыхе в АрменииВ Китае обнаружили крупнейшее месторождение золотаИБПП Армении уверяет: Завезенное из Азербайджана казахстанское зерно пригодно для употребления в пищу Польша планирует открыть два закрытых ранее КПП на границе с Белоруссией 17 ноябряПашинян: Армения выразила готовность хоть сегодня обеспечить транзит грузовых автомобилей из Турции в АзербайджанРоссийские войска атаковали Киев ракетами и дронами: один человек погиб, более 20 пострадалиСША включили рак, ожирение и диабет в список причин для отказа в визе«Сила одного драма» — главный спонсор национального хакатона AI4Biodiversity: AI Solutions for NatureМероприятие в формате Speed-Mentoring придало новый импульс “зелёным” инновациям программы Ucom FellowshipОборот Ozon-а в Армении вырос более чем в полтора раза: «Паст»Власть, находящаяся в тревожности, потерявшая сон: «Паст»Аршак Карапетян предупреждает всех: «Паст»«ГД не имеет права претендовать на управление духовной столицей нации»: «Паст»Вагаршапат решит, останется ли Церковь под ударом? «Паст»Мега-яхты, собачьи какашки и NDA: почему поколение Z становится няньками и личными ассистентами миллиардеров Министр финансов Армении: Необходимо быть готовыми к возможным рискамВ Армению через территорию Азербайджана поступило зерно четвёртого сорта – кормовое зерно, предназначенное для животных, а не для употребления человеком: Арман Гукасян, политолог Ара Зограбян о происходящем вокруг архиепископа Натана: Это незаконный процессВ МВД РА прокомментировали похищение сторонника движения «Мать Армения»Единственный внук Джона и Джеки Кеннеди баллотируется в Конгресс СШАМинфин: Последние 5 лет средний экономический рост в Армении составлял 7,6%Директор Ереванского филиала РЭУ — в жюри Межвузовского чемпионата по дебатам На заседании парламента Армении обсуждается проект госбюджета на 2026 год: основные показатели Зограбян: По меньшей мере 8 священнослужителей вызваны в Следственный комитетТрамп заявил, что «обязан» подать в суд на телеканал ВВС Ucom поддерживает развитие высокотехнологичного образования в Армении Украина сообщила о продвижении российских войск в Запорожье: захвачено три населённых пунктаВыход из ЕАЭС приведёт к коллапсу экономики Республики Армения: Россия остаётся основным торговым партнёром Участники Idram Junior получили призы: завершился первый конкурс финансовой грамотности JuniusКакую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»Какова цель изменения порядка учета? «Паст»Оппозиционеры «решили» победить в Вагаршапате: «Паст» 5 312 038 драмов — «Симфоническому лесу»: ноябрьский бенефициар — национальный хакатон AI4Biodiversity: AI Solutions for Nature Пашинян сделал все, чтобы передать Арцах Азербайджану: «Паст»Захарова прокомментировала заявления о «гибридной войне» против АрменииСын чемпиона мира Исраела Акопкохяна - чемпион Европы до 23-х летОтслуживших в армии иностранцев не будут выдворять из России и лишать разрешения на работуРоссия — важный экономический партнёр Армении: 15% населения страны зависят от денежных переводов из РФТео Джеймс рассказал, чего ожидать от второго сезона сериала «Джентльмены» на NetflixПоданы кассационные жалобы на решение о приговоре Ашота Минасяна к двум годам лишения свободыТрамп пообещал выплатить гражданам США по $2 тысячи от повышенных таможенных пошлин