Ереван, 24.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ձկներ օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար..Օգոստոսի 25-ի աստղագուշակ

ЛАЙФ

 

առավել մանրամասն՝այստեղ

Ձկներ օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար։ Հոկտեմբերի 18-ի աստղագուշակը։

 

Խոյ: Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի:

 

Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

 

 

 

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

 

Ցուլ: Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել:

 

Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց՝ ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:

 

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

 

Երկվորյակ: Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում:

 

Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:

 

Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝ հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:

 

Խեցգետին: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր, հարկ եղած դեպքում, կարող եք անգամ անլուծելի թվացող խնդիրներ հաղթահարել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները:

 

Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

 

Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

 

Առյուծ: Նոր մտահաղացումներն այնքան շատ են, որ չեք կողմնորոշվի, թե ինչից սկսել: Տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի շատ ներկայացուցիչներ հակասական զգացողություններ կունենան, պատրաստ կլինեն ամեն ինչ վտանգել կարճատև հաճույքների համար:

 

Աստղերը խորհուրդ են տալիս առավել զուսպ լինել, այսօր որոշ սահմանափակումները հետագայում կօգնեն խուսափել մի շարք խնդիրներից:

 

Ղեկավարության հետ լեզու գտնել չի ստացվի: Տարեց ազգականների հետ հարաբերությունները ևս լարված կլինեն: Սիրելի անձնավորությունն այսօր միշտ ձեր կողքին կլինի, բորլոր գործերում կքաջալերի և կոգևորի:

 

Կույս: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

 

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

 

Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն այսօր պետք է դրական համարել:

 

Կշեռք: Այսօր կօգտագործեք ձեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել:

 

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչում և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

 

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

 

Կարիճ: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ:

 

Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ, սակայն այդ ամենը ձեզ չի անհանգստացնի: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

 

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին որոնք իրոք հիացմունքի են արժանի:

 

Աղեղնավոր: Օրը բարեհաջող է բոլոր նրանց համար, ովքեր անգամ տհաճ գործերը չեն հետաձգում և ճիշտ ժամանակին հասցնում են իրագործել ծրագրերը: Նշանի նման ներկայացուցիչներն այսօր կխուսափեն անախորժություններից, ոչ ցանկալի շփումներից, ֆինանսական խնդիրներից:

 

Բարեհաջող օր է կաճատև գործուղումների համար: Սիրային ժամադրությունները չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը՝ ընկերական հանդիպումները կուրախացնեն ձեզ :

 

Այծեղջյուր: Վաղեմի հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, եթե չենթարկվեք նրանց սադրանքներին: Այսօր շրջապատում բոլորը կքննադատեն ձեզ, սակայն այդ ամենին հանգիստ կվերաբերվեք, տեղին արված նկատողությունները հաշվի կառնեք:

 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չնախատեսված ուղևորություններ, որոնք հրաշալի կանցնեն:

 

Սիրավեպ կսկսեք այն մարդու հետ, ով հետագայում մասնագիտական ոլորտում կաջակցի ձեզ, կօգնի իրականացնել որոշ բիզնես ծրագրեր: Ընտանիք կազմած Այծեղջյուրները մի շարք կենցաղային հարցեր կլուծեն:

 

Ջրհոս: Հաջողությունն ամենուր կժպտա ձեզ, վստահ եք, որ աստղերը ձեր կողմից են և այդ զգացումը ձեզ երկար ժամանակ չի լքի: Հանգամանքները բարեհաջող կդասավորվեն և կօգնեն մասնագիտական ոլորտում հաջողության հասնել:

 

Գործընկերների հետ հարաբերությունները կպարզաբանվեն, հին վեճերը կհարթվեն: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ սկսեք:

 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են գումարային մուտքեր: Կարող եք շահեկան ներդրումներ կատարել, ձեռք բերել թանկարժեք իրեր, որոնց մասին միշտ երազել եք:

 

Ձկներ: Օրվա առաջին կեսը նպատակահարմար է կարևոր գործեր ձեռնարկելու համար: Կկարողանաք կենտրենանալ և վրիպումներ թույլ չեք տա: Վերջին ժամանակներս ձեզ և ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրներին ճիշտ լուծումներ կտաք: Համախոհների ընտրության հարցում զգույշ եղեք:

 

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Կարող եք հանգստանալ, վերականգնել ուժերը: Առողջարարական պրոցեդուրաներն օգտակար կլինեն: Բազմամարդ միջոցառումներին մասնակցել կարող եք, սակայն այնտեղ երկար ժամանակ անցկացնել չարժե:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»