Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Քա­ղա­քա­ցի­նե­րը կտե­սան­կա­րա­հա­նեն ճա­նա­պար­հա­յին եր­թև­ե­կու­թյան խախ­տում­նե­րը.կտու­ժի՞ ար­դյոք անձ­նա­կան կյան­քի գաղտ­նի­ու­թյու­նը

ОБЩЕСТВО

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը, որով քաղաքացիները հնարավորություն կունենան տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հատուկ հավելվածի օգնությամբ, փոխանցել ճանապարհային ոստիկանությանը:

Օրինագիծը հանրային հարթակներում և Ազգային ժողովում կայացած քննարկումների ժամանակ տարակարծությունների տեղիք տվեց: 

Ընդհուպ կարծիքներ հնչեցին, որ այս նախագիծը մարդկանց միմյանց դեմ է հանելու, քաղաքացիներից որոշներն, օրինակ՝ կարող են «հետապնդել» մեկին և անընդհատ տեսանկարահանել հենց նրա խախտումները, բացի դա, այս նախագծի ընդունումը կհանգեցնի քաղաքացիների՝ հատկապես վարորդների կողմից նոր խախտումներ կատարելուն: 

Միչնդեռ նախագծի հեղինակ-պատգամավորները վստահ են, որ նաև այս օրինագիծն իրականություն դարձնելու միջոցով հնարավոր կլինի կրճատել տրանսպորտային պատահարները, հետևաբար՝ նաև զոհերի քանակը: 

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց առաջ օրինագծում որոշակի փոփոխություններ կատարվեցին: 

Օրինակ՝ նշվեց, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի իրավախախտում կատարած միևնույն անձի վերաբերյալ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն, այսինքն՝ կգործի սահմանափակում: 

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը նշում է, որ խախտումները, բացի վարորդներից, կարող է տեսանկարահանել ցանկացած քաղաքացի: 

«Եթե վարորդը գտնվում է երթևեկության մեջ, չպետք է տեսանկարահանի խախտումները: Նա դրանով ավելի մեծ վտանգ կստեղծի, եթե փորձի երթևեկության ընթացքում այդ համակարգի միջոցով իրավախախտում արձանագրել: 

Նա խախտումը չի նկարահանելու ո՛չ իր բջջային հեռախոսի տեսախցիկի, ո՛չ էլ մեքենայում առկա վիդեոռեգիստրատորի միջոցով: 

Հեռախոսի մեջ լինելու է համակարգչային ծրագիր՝ հավելված, որի միջոցով քաղաքացին պետք է արձանագրի իրավախախտումը: 

Այդ խախտումները միայն վարորդները չպետք է արձանագրեն: Ցանկացած քաղաքացի իրավունք կունենա դա անել»,-ասում է Քեյանը:

Նախագծի ընդունման ժամանակ կարծիք էր հնչում նաև, որ նման տեսանկարահանումներ կատարելը անձնական կյանքի գաղտնիության խախտում է: 

Ի դեպ, նման տեսակետ շրջանառվում էր նաև արագաչափ սարքերի և տեսախցիկների գործարկման ժամանակ, երբ մտավախություն կար, որ տուգանքի մասին ծանուցումը ստանալուց հետո, օրինակ՝ վարորդի կինը կամ ամուսինը կարող էին պարզել, որ մեքենայում երրորդ անձ է եղել, ինչն ընդհուպ ընտանեկան խնդիրների պատճառ կդառնար: Արդյո՞ք այս նախագծով վարորդների անձնական կյանքի գաղտնիությունը կերաշխավորվի: 

«Այս օրինագծով քաղաքացիներն իրականացնում են իրավախախտման հատկանիշների արձանագրում: Իրավաբաններն ավելի հստակ կարող են պատասխանել հարցին, թե այս դեպքում սա կարո՞ղ է դիտվել որպես անձնական կյանքի իրավունքի խախտում, թե ոչ: Մեկ բան ակնհայտ է: 

Քաղաքացին ոչ թե հրապարակային է ներկայացնում իրավախախտման վերաբերյալ տեսանյութը, այլ համակարգի միջոցով այդ տեսանյութն ուղարկում է ճանապարհային ոստիկանությանը, որն էլ այն ուսումնասիրում է, վերամշակում և արդյունքում վարչական ակտ ուղարկում իրավախախտում կատարած անձին: 

Այդ իրավախախտումը որևէ կերպ չի հրապարակվելու, քանի որ նման իրավունք ճանապարհային ոստիկանությունը չունի՝ տվյալ դեպքում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360