Հրդեհ Տավուշի մարզում Լուսաձոր գյուղում
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 19-ին, ժամը 18։04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է,որ հրդեհը բռնկվել է «Քարի գլուխ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20:41-ին: Այրվել է մոտ 3000 քմ մացառուտ և մեկ կաղնի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղի 3 աշխատակից:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



