Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4 հազար քմ խոտածածկույթ (լուսանկարներ, թարմացված)
ОБЩЕСТВО
00.11
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
23.09
Հրավառությունից հետո այրվում է Երևանի «Հաղթանակի» զբոսայգուն հարակից տարածքը:
«Ֆոտոլուր» գործակալությունը լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ այսօր նշվում էր Երևանի 2801-ամյակը, ինչի շրջանակում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք ավարտվեցին տոնական հրավառությամբ:




1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



