Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ժո­ղովր­դի թշնա­մի­նե­րի» փնտրտուքն ու կոմ­ֆոր­տա­յին ընդ­դի­մու­թյան գոր­ծո­նը

ПОЛИТИКА

Սթափության կոչեր, որոնք արդեն հնչում են նաև արցախյան հատվածից՝ պաշտոնյաների մակարդակով: 

Պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսեր, որոնք արժանանում են հանրության քննադատությանը: 

Արտախորհրդարանական ուժի՝ «Սասնա ծռերի» գործոնի ակտիվացում՝ զուգորդված «Արցախը Հայաստանի մարզ է» «ֆլեշմոբային» տրամադրություններով: 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում շոշափել ենք վերոնշյալ հարցերը՝ հաշվի առնելով ներքաղաքական մի շարք զարգացումներ:

Սկսելով նախ սթափության կոչերից՝ քաղտեխնոլոգը նկատում է՝ այդ կոչերը առանձնապես իրավիճակի փոփոխություն չեն բերի: 

«Պատճառն այն է, որ իշխանությունները փորձում են միշտ հակառակորդի կերպար ձևավորել, որ իրենց շուրջը կոնսոլիդացնեն ապագա ընտրազանգվածին, այսօրվա համակիրներին, ինչպես նաև կարողանան մոտիվացնել իրենց ռեսուրսները: 

Այդպիսով չեն թողնում, որ այդ հնարավոր զանգվածները թուլանան: Սա խաղաոճ է, որն ի սկզբանե է ընտրված և անընդհատ օգտագործվում է: «Սև-սպիտակ», «հեղափոխական-հակահեղափոխական», «ռևանշիստներ». այս բառամթերքը, այդ մեթոդոլոգիան հենց այնպես չի արվում: 

Նպատակն այն է, որ անընդհատ ռևանշի վտանգի զգացում լինի, որը կարող է կոնսոլիդացնել իշխանությանը հարող զանգվածներին, որ նրանք զգոնությունը չկորցնեն: 

Սա նաև թույլ է տալիս հնարավոր ձախողումների համար միշտ մեղավորներ ունենալ: 

Ինչ վերաբերում է արցախյան հատվածին, ապա միշտ չէ, որ բոլորն այնտեղ կոռեկտ են լինում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը՝ շեշտելով, որ կտրուկ հայտարարություններ ենք տեսնում, որոնք հակադարձ ռեակցիա են առաջացնում: 

Նա շեշտեց, որ այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև Արցախում առկա նախընտրական շրջանը, և շատ հայտարարություններ հենց այդ տրամաբանության մեջ են հնչում:

Խոսելով հետևանքներից՝ Վ. Հակոբյանը նշեց, որ Հայաստանի գործող իշխանությունների հստակ մարտավարությունն է աչքի տակ միշտ հակառակորդներ ունենալը, որոնց դեմ պետք է ակտիվ պայքարել. 

«Իսկ մթնոլորտի լարումը, անընդհատ ինչ-որ գործընթացները, շոուներ ապահովելը թույլ է տալիս ինչ-որ մի փուլում ինչ-որ պտուտակներ ձգելու առիթ ունենալ: 

Հիմա տեսնում ենք, որ թե՛ անմիջապես վերնախավում, թե՛ վերնախավի կողքը պտտվող քաղաքական կամ հասարակական ուժերի կողմից հաճախ ինչ-որ հայտարարություններ են հնչում՝ «ժամանակն է ռևանշիստների դեմն առնել», «թավիշը փոխել երկաթով» և այլն: 

Մեծ հաշվով, զոնդաժ է արվում հասարակական կարծիքը, սովորեցնում են նման մտքերի, որ հետո, եթե ինչ-որ պատեհ առիթ լինի, «ժողովրդի թշնամիների» դեմ ինչ-որ գործընթացներ արվեն: 

Ընդհանուր առմամբ, երբ առաջնային է դառնում պոպուլիզմը, ամեն ինչ «свойчужой» տրամաբանության մեջ է առաջ գնում: 

Այսինքն՝ ասվում է՝ մենք ժողովուրդն ենք, մնացածը՝ ժողովրդի թշնամին: 

Զուտ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից սա սովորական հնարք է: Այն, ինչ տեսնում ենք, տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, որովհետև շատ ավելի բարդ է հանրությանը երկարաժամկետ, հեռանկարային արդյունքներ ցույց տալը և շատ ավելի հեշտ, րոպեական, կարճաժամեկտ ինչ-որ բաներով զբաղեցնելը: 

Բացի այդ, առիթի դեպքում սա կարող է ձևավորել հասարակական արհեստական պահանջարկ՝ հիմքում ունենալով «ա՛յ, եթե ոչ մի խանգարող բան չլիներ, ամեն ինչ նորմալ կլիներ» համատեքստը»:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործոնին՝ Վիգեն Հակոբյանն ընդգծեց. 

«Կարծում եմ՝ «Սասնա ծռերն» ասում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը գուցե մտածում է, բայց չի ուզում հայտնել պաշտոնական մակարդակով: 

Գուցե բարձրաձայնում են այն, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ուզում անձամբ բարձրաձայնել՝ կապված թե՛ Արցախի ներքաղաքական զարգացումների, թե՛ Արցախի՝ վերոնշյալ կարգավիճակի հետ: Կարծում եմ՝ տվյալ դեպքում «Սասնա ծռերը», որպես քաղաքական գործոն, կարող է խաղալ ոչ պաշտոնական խոսափողի դերը: 

Բացի այդ, հաշվի առնելով Ն. Փաշինյան-«Սասնա ծռեր» հնարավոր համագործակցությունը կամ սինխրոնիզացիան, կարծում եմ՝ Ն. Փաշինյանը «Սասնա ծռերի» գործոնը կարող է օգտագործել որպես հոգեբանական ազդեցություն՝ իր թիմակիցների վրա: 

Այսինքն, դրանով իսկ հասկացնի, որ իրենց էլ այլընտրանք կա, որ անփոխարինելի չեն: Երկրորդ՝ իշխանության համար «Սասնա ծռերը» կարող է դիտարկվել որպես բավականին հաջող տարբերակ այսօրվա ընդդիմադիր դաշտի վակուումում, որը կգտնվի ընդդիմադիր դաշտի աջից աջ հատվածում. կամա թե ակամա, շատերն ընդդիմություն ասելով՝ այսօր մատնանշում են նախկիններին: 

Այդուհանդերձ, ցանկացած իշխանություն, բացի իր իշխանական դիրքերն ամրապնդելուց, միշտ էլ շահագրգիռ է, որ ընդդիմադիր դաշտում էլ լինի այնպիսի կոնֆիգուրացիա, որը կարող է դրական ազդել իր վրա, իր համար քիչ թե շատ հասկանալի լինի, լինի կոմֆորտային ընդդիմություն»:

Դիտարկելով պետական բյուջեի հաշվին կատարվող ծախսերի հարցը, հաշվի առնելով այն, որ այսօրվա իշխանությունը ժամանակին նախկին իշխանությանն էր նմանատիպ ծախսերի համար մեղադրում, Վիգեն Հակոբյանը մի քանի բաղադրիչ առանձնացրեց: 

Մինչ այդ՝ նա շեշտեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տրամաբանական և օգտակար է այն, որ այսօրվա ընդդիմադիրները հաշվում են իշխանության յուրաքանչյուր ծախսը:

«Մյուս կողմից՝ իշխանությունը վերջերս շատ ավելի հաճախակի է սկսել նման առիթներ տալ: 

Շատ դեպքերում մենք նկատում ենք, որ իշխանությունը ոչ միշտ է շարժվում իր իսկ մատնանշած խաղի կանոնների ու տրամաբանության շրջանակներով, և հաճախ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: 

Օրինակ՝ խոսվում է, որ այս կամ այն գնումները պետք է անպայման մրցույթով, հիմնավորումներով իրականացվեն, որ, իբրև թե, ամեն կոպեկը հաշված է: 

Զուգահեռ այդ հայտարարությունների, հանկարծ տեսնում ենք, որ ինչոր ոչ փոքր ծախսեր են արվում, շատ շտապ, առանց մրցույթի: 

Բնականաբար, ինչ-որ գումարներ են ծախսվում, որոնց պարագայում ոչ միշտ է հասկանալի թե՛ դրանց անհրաժեշտությունը, թե՛ չափը, թե՛ ծախսման թափանցիկությունը:

Առաջիկայում նման խոսակցություններ շատ են լինելու, մանավանդ, հաշվի առնելով, որ բյուջեի քննարկումն է սկսվել: 

Շատ դեպքերում թվում է, որ նորից նույն մոտեցումն է լինելու, ըստ որի՝ յուրայինների համար կանաչ լույս է վառվում, ոչ յուրայինների համար՝ կարմիր: Նման միտումներ արդեն իսկ կան: 

Նույն երկակի ստանդարտները հաճախ վերաբերում են նաև խաղի կանոններին, որոնք սահմանվում են. չգիտես ինչու, մի պաշտոնյայի, տնտեսվարողի կամ օլիգարխի, ինչպես իրենք են ասում, ապօրինի ձեռք բերված գույքը կարող են բռնագանձել, իսկ մյուսների նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կիրառել, տանել նստեցնել: 

Ինչո՞ւ է նույն մեղադրանքով որևէ նախկին պաշտոնյայի կամ գործարարի նկատմամբ մի չափորոշիչ կիրառվում, մյուսի նկատմամբ՝ այլ: 

Սրանք հարցեր են, որոնց առկայությունը հասարակության մեջ ձևավորում է կարծիք, որ այս իշխանությունն էլ է սկսում երկակի կամ բազմակի ստանդարտներով վերաբերվել բոլոր հարցերին: 

Սա բավականին վատ միտում է, որովհետև բոլոր, այդ թվում՝ նախկին իշխանությունները, որոնց շատ բաներում մեղադրում են ու ճիշտ են անում, որ մեղադրում են, սկսել են նման «չարաճճիություններից»՝ խաղի կանոնների՝ թեթև թվացող խախտումներից»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նրա խոսքով, վստահության ռեսուրսը մի բան է, որը պետք է անընդհատ համալրել:

«Եթե չի ստացվում համալրել, այն սկսում է սպառվել: Որպեսզի ունենաս վստահություն, հանրությանն անընդհատ կարողանաս ապացուցել, գործում ես սահմանված խաղի կանոնների շրջանակներում, մարդիկ պետք է զգան նույն այն թվերը, որոնց մասին անընդհատ խոսվում է: 

Դրանք չսահմանափակվեն զուտ PR-ով, որովհետև եթե PR-ը հիմնված չի լինում ռեալ, ներառական արդյունքների վրա, որոշ ժամանակ անց այն պարզապես չի աշխատում: 

Կարող ես փորձել թեման փոխել, նոր օրակարգեր բերել, բայց, միևնույն է, շատերի համար առաջնային է դառնում առօրյա կյանքը: 

Ի դեպ, վաղուց է կարևոր դարձել: Իշխանությունը պետք է հստակ հասկանա, որ այն, ինչը կարևոր էր 6-7 ամիս առաջ, այսօր արդեն այդքան էլ կարևոր չէ: 

Այսօր իրական արդյունքներն են կարևոր, որոնց մասին որքան էլ խոսելու ցանկություն չլինի, բայց, ամեն դեպքում, մարդիկ ամեն օր ուզում են այդ արդյունքները զգալ: 

Այս ամենն իր հերթին, բնականաբար, ազդում է նաև վստահության վրա: 

Վստահությունը նուրբ կատեգորիա է: Հաճախ խնդիրն այն է, որ թե՛ մարդիկ, թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը չեն կարողանում նկատել այն սահմանը, որն արդեն անցած են լինում: 

Ամենագլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ շատ արագ իրականությունից կտրվում են, այսպես ասենք, ապրում են սոցիալական ցանցերում, վիրտուալ իրողություններում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չեն ունենում: 

Սա մեծ խնդիր է, որն այսօր ունի թե՛ իշխանությունը, թե՛ նաև իշխանության առաջին դեմքը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Շատ դեպքերում անհասկանալի է նաև այն, որ եթե այդ ծախսերն արվում են, ապա ինչո՞ւ են մյուս ծախսերը մերժվում այն հիմնավորմամբ, թե դրանց համար փող չկա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов