Ալմաստից՝ ադամանդ. թանկարժեք քարի պատմությունը
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱդամանդը հղկած ալմաստն է: Հետևաբար, պարզ է, որ ադամանդների պատմությունն սկսվում է առաջին հերթին ալմաստներից:
Ալմաստն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանի տարածքում մ.թ.ա. 4-րդ հազարամյակում:
Նաև հայտնի է, որ դրանք բարձր են գնահատվել հին Հռոմում: Հինավուրց ժամանակներից մարդիկ հավատում էին, որ այդ քարերը օժտված են կախարդական ուժով:
Այն ժամանակ ալմաստները հաճախ օգտագործվում էին որպես թալիսմաններ:
Ալմաստների մասին առաջին հիշատակությունը հին հռոմեացի գրող Պլինիոս ավագի «Միակ պատմություն» աշխատության մեջ է, որտեղ ասվում է, որ դրանք օգտագործվել են որպես գործիքներ: Այդ քարերը Եվրոպա են բերվել մ.թ.ա. 5-6-րդ դարերում: 6-րդ դարում Բորնեո կղզում հայտնաբերվել է ալմաստի փոքրիկ հանքավայր:
Այնուամենայնիվ, հիմնական առևտրային ուղիներից կղզու կտրվածությունը անհնար է դարձրել այդ քարերի տեղափոխումը Եվրոպա: Այն փաստը, որ ալմաստները հղկելուց հետո դառնում են աներևակայելի գեղեցիկ քարեր, մարդիկ նկատել են դեռևս 13-րդ դարում: Այնուամենայնիվ, այդ քարերը որևէ կերպ չէին մշակում, քանի որ հավատում էին, որ դրանից հետո նրանք կկորցնեն իրենց կախարդական ազդեցությունը:
Ալմաստի հղկումը սկսվել է շատ ավելի ուշ, և որպես թանկարժեք քարեր ալմաստներն սկսել են օգտագործել մոտ 550 տարի առաջ:
Մարդկության պատմության մեջ առաջին ադամանդը պատրաստվել է 1454 թվականին վարպետ Լուի դե Բեռնելի կողմից:
Նա այն պատրաստել է Բուրգունդիայի դուքս Կառլ Խիզախի համար, որը, տեսնելով այդ հոյակապ շողշողացող քարը, որոշել էր դրանով զարդարել իր զրահը:
Ադամանդե զարդերով բարձր դասի միջոցառումներին ներկայանալու նորաձևությունը մտցրել է ֆրանսիացի թագավոր Կարլ 7-րդի ֆավորիտուհի Ագնեսսա Սորելը: Ի սկզբանե ալմաստների ամենամեծ հանքավայրերը եղել են Հնդկաստանում և Ինդոնեզիայում, որոնց մասին հիշատակվում է հանրահայտ «1000 և մեկ գիշեր»-ի հեքիաթներում:
Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում այդ պաշարները սպառվել են, և ներկայումս Հնդկաստանում և Գոլկոնդում փոքր քանակությամբ քարեր են արդյունահանվում: 19- րդ դարի երկրորդ կեսերից Աֆրիկան է դարձել ալմաստների հիմնական մատակարար, որտեղ առաջին քարը 1869 թվականին հայտնաբերվել է Քիմբերլիում:
Դա այն ալմաստն էր, որը հայտնի է դարձել «Հարավային Աֆրիկայի աստղ» անունով: 1876 թվականին Ֆիլադելֆիայում ներկայացվել է ալմաստի հղկման հատուկ տեխնոլոգիա` հատուկ քարհատ սարքի օգտագործմամբ:
Ալմաստի հղկումը՝ նիստավորումը, սկսել է կիրառվել միայն 1910 թվականից, և այդ տեխնոլոգիան օգտագործվում է առ այսօր:
20-րդ դարի առաջին կեսին Ատլանտյան օվկիանոսի ափին հայտնաբերվել է ալմաստի նոր հանքավայր, իսկ 1961 թվականին առաջին անգամ ալմաստներ են հայտնաբերել ծովի հատակին: Ռուսաստանում ևս կան ալմաստի հանքավայրեր, բայց դրանք աննշան են:
Այստեղ առաջին ուրալ յան ալմաստը հայտնաբերվել է 1829 թվականին Պերմի նահանգում՝ Պավել Պոպով անունով մի ճորտի կողմից: ԽՍՀՄ-ում առաջին ալմաստի մշակման գործարանը կառուցվել է 1963 թվականին Սմոլենսկում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































