Ավետիսյանների սպանության քրգործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ОБЩЕСТВОԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 20-ին Ավետիսյանների ընտանիքի սպանությանքրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ ուղարկել էր գործը վերահսկողդատախազին, ով հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 18-ին մերժեց Գյումրիում Ավետիսյաններիընտանիքի դաժան սպանության դրդապատճառի հետ կապված կարևորհանգամանքի շուրջ քննություն կատարելու մասին տուժող կողմի ներկայացուցիչներիմիջնորդությունը:
Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեյին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում` քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀքննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեականգործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ինԱվետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։



