10 մլն ռուսական ռուբլի, 8000 ԱՄՆ դոլար. ի՞նչ եկամուտներ ունի փոխնախարարը
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ փոխնախարարը հայտարարագրել է բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 10 000 000 ռուսական ռուբլի և 8000 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտներից շուրջ 249 580 ռուսական ռուբլին և 71 833 ռուսական ռուբլին գոյացել են աշխատավարձերից:
Նշված ժամանակահատվածում ստացած եկամուտներից 795 000 ռուսական ռուբլին գոյացել է այլ եկամուտներից, իսկ 3 915 277 ռուսական ռուբլին ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ է: Արմեն Սիմոնյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2019թ. հունիսին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



