Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Տավ­րու­սում այ­սօր 8 աշա­կերտ կա, իսկ «թավ­շյա» ոչինչ չեն զգում

ОБЩЕСТВО

Լարիսա Գուլիկովան 1992 թվականից բնակվում է Սյունիքի մարզի Տավրուս գյուղում: Ուզբեկստանից է եկել, իսկ Տավրուսը 90-ականներին հիմնականում վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով: Այսօր գյուղը Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում է:

Լարիսա Գուլիկովայի համար գյուղն այս տարիների ընթացքում հասցրել է հարազատ դառնալ, թեպետ մինչ օրս կենցաղային տարրական չլուծված խնդիրներ կան:

«Ոռոգման ջուր չկա, իսկ խմելու ջուրն ով ինչպես կարողանում է, աղբյուրից հասցնում է տուն: Ով որտեղից կարում է, բաքերը լցնում է: Բնակիչների մեծամասնությունն աշխատանք չունի: Մարդ կա, թոշակ է ստանում, մարդ կա՝ նպաստ, ու այդպես «յոլա» են գնում»,-ասում է նա ու հավելում, որ իր հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ինչի ադյունքում ստացած մթերքը տանում ու վաճառում է Կապանում:

Լարիսա Գուլիկովայի երկու աղջիկներն ամուսնացել են Կապանում, տղան Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի. «Սախալինում է՝ ընտանիքի հետ: 6 ամիս այնտեղ են ապրում, հետո գալիս ու նորից գնում»:

Գյուղի բնակիչ Գոհար Արզումանյանն էլ ընտանիքի հետ 1990 թվականից է ապրում Տավրուսում: Ընտանիքն այսօր Կապան տեղափոխվելու մտադրություն ունի՝ կապված այն խնդիրներով, որի առաջ բախվում են գյուղի երիտասարդները:

«Խնդիրներից մեկը մանկապարտեզի բացակայությունն է»,-ասում է նա՝ գրկելով մանկահասակ թոռնուհուն:

«Տղաս մտադիր է տեղափոխվել Կապան, բայց ես կապված եմ գյուղի հետ: Գյուղապետարանի օպերատորն եմ: 

Սկզբից խանութում էի աշխատում, հիմա՝ գյուղապետարանում: Տղաս կգնա, բայց ես ու ամուսինս կմնանք: Մեր գյուղում ես ինձ լավ եմ զգում, բայց երիտասարդների համար դժվար է: Աշխատանք չկա, էս էրեխուն պահեմ էստեղ՝ ի՞նչ անի»,-ընդգծում է բնակիչը:

 

Տիկին Գոհարը կանգնած էր իր աշխատավայրի՝ գյուղապետարանի դիմաց, որն անմխիթար վիճակում էր: Գյուղապետարան ասվածն այս դեպքում չափազանցված կլինի, որովհետև բացի անմխիթար վիճակից, սենյակ հիշեցնող այդ փոքր ու մութ տարածքը միաժամանակ ծառայում է նաև որպես գյուղի ակումբ ու գրադարան:

Գյուղում մանկապարտեզ չկա, բայց դպրոց կա, թեև գյուղի վարչական ղեկավար Սլավիկ Կարապետյանը ցավով է խոսում աշակերտների այսօրվա թվի մասին. «Դեռ 1992-ին եմ աշխատել որպես գյուղապետ, այդ տարիներին ենք հիմնադրել դպրոցն ու բնակիչներ բերել: 1993-ին գյուղի դպրոցը 53 աշակերտ ուներ: 1988-ին այստեղ բնակվող ադրբեջանցիները ևս գնացին:

Կազմակերպեցինք, որ խաղաղ ճանապարհով հեռանան: Չենք թողել, որ խաղաղ բնակիչ տուժի: Վերաբնակեցման տարիներին այստեղ են եկել հիմնականում Սումգայիթից, Բաքվից ու Չարդախլուից: Բայց չդիմացան, չհարմարվեցին այստեղի կյանքին ու գնացին: Հիմա մի փախստական ընտանիք կա:

Այսօր գյուղում 12 տնից է ծուխ բարձրանում, 40 շունչ կա: Հաշվառված է 95 մարդ, բայց փաստացի ապրում է 40-ը»:

Իսկ դպրոցում, Ս. Կարապետյանի խոսքով, այսօր 8 աշակերտ կա. «Այս տարի առաջին դասարանի մեկ աշակերտ ենք ունեցել: Երբ զգում ենք, որ երեխաները գնալով ավելի են պակասում, կողքի գյուղերից ենք փորձում ընտանիքներ բերել: Սա դպրոցի գոյատևման գաղտնիքն է, բայց գյուղն այսպես երկար չի գոյատևի»:

Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը, վարչական ղեկավարի փոխանցմամբ, անասնապահությունն է. «Կա 90 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 80 գլուխ խոզ ու մի երկու հատ էլ ձի»:

Տավրուսում փոփոխությունների շունչ չեն զգում՝ ասում է Ս. Կարապետյանը:

«Գյուղացին ոչ մի թավշյա բան չզգաց իր վրա, հիմա էլ ոչինչ չի զգացվում: Ինքս կողմնակից եմ փոփոխություններին, բայց գյուղերում ոչ մի տարբերություն չկա առայժմ: Դռները փակ են, մարդիկ չեն վերադառնում, գնում են Ռուսաստան, Արցախ, Երևան: Իսկ գյուղը մարդաշատ տեսնելու համար դեռ շատ հարցեր պետք է լուծվեն»,-ասում է նա ու նշում, որ երբ համայնքների խոշորացման ծրագիրը նոր էր սկսվել, հանդիպումներից մեկի ժամանակ պաշտոնյաներից մեկին ասել է. 

«Սյունիքի մարզը սահմանամերձ է, և յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է դիրքը լքելուն»: Լսեցին ու ոչինչ չասելով՝ գնացին: Բայց հիմա նոր ծրագիր է պետք, նոր ուժ, որովհետև յուրաքանչյուր գյուղ է անմխիթար»,-եզրափակեց վարչական ղեկավարը:

Նյութը պատրաստվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի մեդիա տուրի շրջանակում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360