Սահմանամերձ Ճամբարակ և Բերդ քաղաքներում ձեռնարկատիրական գործունեությունը կազատվի հարկերից
ОБЩЕСТВОԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց սահմանամերձ Բերդ և Ճամբարակ քաղաքներում ձեռնարկատիրական գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 100 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Օրենքով առաջարկվում է նաև սահմանամերձ համայնքներում արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար հնարավորություն ստեղծել սեփական կամքով գործունեություն ծավալել ավելացված արժեքով հարկման դաշտում՝ հրաժարվելով օրենքով սահմանված արտոնություններից: Սա հիմնականում արվում է նրանց համար, ովքեր արտադրության կազմակերպման համար հումքը ներկրում են արտերկրից: Արտոնություններից չհրաժարվելու դեպքում տնտեսավարողը ավելացված արժեքի հարկը պետք է ներառի և ծածկագրի ապրանքի արժեքում, իսկ գնորդը պետք է լրացուցիÕ ¹ ավելացված հարկի արժեք վճարի, ինչը տվյալ արտադրանքը կդարձնի ոչ մրցունակ:



