Կրեմլի խոսնակը ևս հաստատում է՝ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ
ПОЛИТИКАԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում հանդիպել է Հայաստանի ձերբակալված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ, հաղորդում է mk.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ռուսական դեսպանատանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, Պեսկովը պատասխանել է՝ «Այո»:
Ավելի վաղ տեղեկությունը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Քոչարյանը գտնվում է կալանքի տակ 2008-ի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նրան նաեւ մեղադրում են կաշառք ստանալու մեջ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



