Խորհրդարանը հաստատեց ՀՀ վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը
ПОЛИТИКАԱզգային ժողովը հաստատեց ՀՀ պետական վիճակագրական աշխատանքների 2016-2018թթ. եռամյա ծրագիրը:
Ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:
Եռամյա ծրագիրը ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվության ձևավորման համար գործունեության ուղղությունները` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը, ծախսերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանսավորումը պայմանավորված են և բխում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից:



