Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մինչ այս մի­այն «նպաս­տել» են նրան, որ գա­զի գի­նը բարձ­րա­նա»

ИНТЕРВЬЮ

Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր բարձրացման խնդիրն արդեն ամիսներ շարունակ ուշադրության կենտրոնում է: 

Թեև այս առումով խոսվում է բանակցությունների մասին, բայց պաշտոնական մակարդակով դեռ որևէ հստակություն չկա, թե, ի վերջո, ի՞նչ է սպասվում և գազի գինը որքանո՞վ կբարձրանա ազգաբնակչության համար:

Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ, խնդիրն այն է, որ գազի գնի դեպքում շուկայական գնագոյացման համակարգ չկա:

«Տվյալ դեպքում գինը սահմանվում է երկու պետությունների միջև հարաբերությունների արդյունքում: Գոյություն ունի միջպետական հարաբերությունների որակի և գազի գնի միջև կապը, և եթե այդ հարաբերությունները լավն են, որպես կանոն, գազի գինը Ռուսաստանը համեմատաբար ավելի ցածր է սահմանում: 

Եթե հարաբերությունների որակը այդքան էլ լավը չէ կամ վատանում է, ապա գազը, որպես կանոն, թանկ է:

 Եթե նույն սկզբունքով դիտարկենք եվրոպական երկրների հետ ունեցած հարաբերությունները, ապա կտեսնենք, որ Ռուսաստանը տարբեր երկրների տարբեր գներով է գազը վաճառում:

Շատ դեպքերում այդ տարբերությունը 30-40 տոկոս է կազմում, ինչը պայմանավորված է այդ պետությունների հետ ունեցած հարաբերությունների որակով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը՝ դիտարկելով հայ-ռուսական հարաբերությունները:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դրական դինամիկա չկա: 

Ընդհակառակը՝ կան որոշակի բացասական միտումներ և, հետևաբար, այսօր կան գազի թանկացման բոլոր նախադրյալները»,ասաց նա:

Մասնագետի խոսքով, հնարավոր չէ ասել, թե թանկացումը որքան կլինի, որովհետև դժվար է մինչև վերջ հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով են իրենք որոշում գազի գինը. 

«Օրինակ՝ կարող են ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում գազի գինը Եվրոպայում բարձրացել է, հետևաբար, պետք է բարձրանա նաև Հայաստանի համար: 

Կարող են նաև պատճառաբանել, որ նավթի գինը վերջին մեկ տարում որոշակիորեն բարձրացել է: 

Եվ քանի որ շատ դեպքերում գազի գինը կապվում է նավթի գնի հետ, ապա այդ հանգամանքը ևս կարող են որպես գազի գնի բարձրացման պատճառ նշել: Իրականում շատ պատճառներ կարող են նշել, բայց հստակ պետք է հասկանալ, որ դրա տակ քաղաքական ենթատեքստ կա»:

Ինչ վերաբերում է այն հնարավորություններին, որոնք կարող են կանխել թանկացումը կամ գոնե քիչ բարձրացում ապահովել, Ա. Մանվելյանը շեշտեց. 

«Եթե անգամ կա այդ հնարավորությունը, այդուհանդերձ, ես մեր կառավարության կողմից որևէ նախաձեռնություն կամ քայլ չեմ տեսնում: 

Հայկական կողմի քայլերը մինչ այս միայն «նպաստել» են նրան, որ գազի գինը բարձրանա: 

Դեռ անցած տարի նոր կառավարության հետ շփումների արդյունքում հասկացա, որ իրենք շատ վատ են պատկերացնում գազի գնի ձևավորման մեխանիզմները: 

Ու չգիտեմ՝ այս մեկ տարվա մեջ իրենց մոտ այդ պատկերացումները փոխվե՞լ են, թե՞ ոչ: Եթե չեն փոխվել, մենք կրկին նույն կոտրած տաշտակի առաջ կկանգնենք, եթե փոխվել են, ապա այս մեկ տարվա ընթացքում նրանք Ռուսաստանի հետ այնպիսի քաղաքական օրակարգ պետք է ստեղծեին, որ հնարավոր լիներ գոնե գործող գինը պահպանել:

Հաշվի առնելով նշվածը՝ չեմ կարծում, թե այստեղ կարող է ինչ-որ դրական դինամիկա լինել»:

Ա. Մանվելյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն հայտարարությանը, որ նա երեկ արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահը մասնավորապես նշել էր, որ իրանական կողմը պատրաստ է ընդլայնել գազէլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ Իրանը գազէլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը կատարում է իր հնարավորության 15 տոկոսի չափով. 

«Որպեսզի այդ հնարավորություններն ավելացվեն, պետք է դեպի Իրան էլեկտրաէներգիայի տարանցման հզորություններն ուժեղացվեն: Հիմա գիտենք, որ Իրանի ֆինանսավորմամբ կառուցվում է բարձրավոլտ երրորդ գիծը: Հույս կա, որ մինչև տարեվերջ կավարտվեն աշխատանքները : 

Եթե ավարտվեն, իսկապես հնարավոր է եռապատկել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան և Իրանից գազի ներմուծումը: Սա հետաքրքիր ծրագիր է նրանով, որ այն հնարավորություն կտա որոշ չափով գազ խնայել և այդ գազի հաշվին ինչ-որ չափով իջեցնել գազի գինը Հայաստանում: 

Բայց կկարողանա՞ արդյոք ներկա իշխանությունը դա անել, թե՞ ոչ՝ չգիտեմ: 

Այդուհանդերձ, սա որոշակի հնարավորություններ է բացում, իսկ ինչ վերաբերում է Իրանից գազի ներմուծմանը մեծ ծավալով, ապա դա քիչ հավանական է, որովհետև մենք պետք է միշտ հիշենք, որ իրանական գազը թանկ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay