«Երբ սիրում եմ՝ դա լինում է անսահման, լուրջ, խելագար». Ռուսաստանի ամենահայտնի ռեժիսորը հայուհի է. լուսանկարներ
ЛАЙФ
Past.am-ը ներկայացնում է Ռուսաստանի ամենահայտնի ռեժիսորին` Աննա Մելիքյանին:
Աննա Մելիքյանը ծնվել է 1976թ. փետրվարի 8-ին Բաքվում։ Մեծացել է Երեւանում, իսկ 17 տարեկանում տեղափոխվել Մոսկվա։ Մելիքյանը Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի շրջանավարտ է, Սերգեյ Սոլովյովի աշակերտուհին։
Հայազգի կինոռեժիսոր, Բաքվում ծնված եւ Մոսկվայում ապրող ու ստեղծագործող Աննա Մելիքյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙԱստղ՚ ֆիլմի համար։ 7 տարվա ընդմիջումից հետո նա հանդես եկավ այս ֆիլմով, նաեւ իբրեւ սցենարի համահեղինակ եւ Կինոտավրում ֆիլմն արժանացավ եւս մեկ մրցանակի։ Ի դեպ, այս ֆիլմում խաղում են հայտնի ռուս դերասան Գոշա Կուցենկոն եւ Օլեգ Տաբակովի որդին՝ Պավել Տաբակովը, ում համար այս ֆիլմըդեբյուտային է։
Աննա Մելիքյանն այն եզակի ռեժիսորներից է, ով չի վախենում ներկայացնել հարուստ կյանքը, սերը հարուստների աշխարհում:
«Ես մարդ եմ, ով հազվադեպ է սիրում: Բայց երբ սիրում եմ՝ դա լինում է անսահման, լուրջ, խելագար: Սիրային պատմություններ ես շատ չեմ ունեցել, բայց դրանք իրենց արտահայտությունն են գտել իմ ֆիլմերում: Իմ ծանոթներն իրենց գտնում են իմ ֆիլմերում: Օրինակ, հիշում եմ, մի անգամ մտա վարսահարդարման սրահ, ու իմ վարսահարդարն ասաց՝ հասկացել է, որ իմ ֆիլմում հենց իր պատմությունն է, այն էլ՝ այնպիսի մանրամասներով, որ անգամ ինքը չէր հիշում»:
Աննա Մելիքյանն ունի դուստր։ Նրա նախկին ամուսինը կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն է։




















































