Կաթսաներ. որտե՞ղ են հայտնվել դրանց առաջին նմուշները
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԿաթսան կերակուր եփելու կամ ջուր տաքացնելու համար նախատեսված մետաղյա տարողություն է՝ աման, կերակրաման, պղինձ: «Կաթսա» բառը գալիս է ֆրանսիական «casse» բառից, որը թարգմանվում է որպես «փորվածք», «փոս»:
Գերմաներենում «կաթսա» բառը երկար ժամանակ նշանակել է շոգեխաշման համար նախատեսված թավա: Հնում առաջին անգամ կաթսաները հայտնվել են հենց 17-րդ դարում ֆրանսիական խոհանոցներում: Այն ժամանակ դրանք պատրաստված էին բացառապես պղնձից և օգտագործվում էին կրակի վրա տաք կերակրատեսակներ պատրաստելու համար:
Մինչ այդ մարդիկ օգտագործում էին չուգունե կամ կավե տարողություններ, որոնք սննդի ջերմային մշակում իրականացնելու համար օգտագործում էին միայն ջեռոցում:
Կաթսայի և այդ ժամանակ լայնորեն օգտագործվող խոհարարական այլ տարողությունների միջև հիմնական տարբերությունը կաթսայի մոտ բռնակների և կափարիչի առկայությունն էր: Այն ժամանակ որպես կանոն կաթսաները պատրաստվել են երկար բռնակով:
Հիմա այդպիսի կաթսաները կոչվում են շոգեխաշիչներ (ռուսերեն ՝ сотейник, որը իր երկար պոչով նման է թավայի, իսկ բարձր պատերով՝ կաթսայի):
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ առաջին անգամ կաթսաներ հայտնվել են 18-րդ դարի սկզբներին:
1720 թվականին Պետրոս Մեծը սահմանել է Ծովային կանոնագիրքը, որտեղ ամրագրված է եղել նավերում քանակով 12 հատ կաթսաների պարտադիր առկայությունը, որոնք իրենցից պետք է ներկայացնեն 12-ից 25 սմ տրամագծով իրար մեջ մտնող տարողություններ (այսինքն՝ ամեն չափի էլ լինեն, մեծից փոքր):
Ռուսաստանում առաջին կաթսաները պատրաստված էին չուգունից, իսկ որոշ ժամանակ անց հայտնվել են նաև երկաթե կաթսաններ:
Այն, որ Հայաստանում կաթսային նաև պղինձ են կոչում, ցույց է տալիս, որ կաթսան Հայաստան է մտել ավելի շուտ ֆրանսիացիների կողմից, քան ռուսների:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մինչև ռուսների գալը Հայաստանի տարածքում ֆրանսիացիներն են պղինձ արտահանել, և ապա մարդիկ կաթսաներ են պատրաստել պղնձից:
Էմալային ծածկույթով առաջին կաթսաները հայտնվել են 19-րդ դարի սկզբին միանգամից եվրոպական մի շարք երկրներում և ձեռք են բերել մեծ տարածում: Ներկայումս կաթսաներ պատրաստելու համար ամենից հաճախ օգտագործում են ալ յումին, չժանգոտվող պողպատ, կերամիկա և հրակայուն ապակի:
Այնուամենայնիվ, ժամանակակից կաթսաների մեծամասնությունը պատրաստվում է չժանգոտվող մետաղից:
Այդ նյութը ֆրանսիացիներն են հայտնաբերել 1921 թվականին: Ժամանակակից տնային տնտեսուհիները ներկայումս կաթսաների չափերի և պատրաստման նյութի իրենց նախապատվություններն ունեն:
Պղնձե կաթսաներ հիմա շատ քիչ են օգտագործվում, քանի որ դրանք թանկ են, իսկ օգտագործումը բարդ է: Նման կաթսաներ, որպես կանոն, օգտագործում են պրոֆեսիոնալ խոհարարները:
Ամենաէժան կաթսաները ալ յումինե կաթսաներն են, սակայն նման կաթսաներում չի կարելի, օրինակ՝ թթվային-քաղցր ուտեստներ պատրաստել, քանի որ այդ նյութերը ռեակցիայի մեջ են մտնում ալ յումինի հետ: Այսօր համարվում է, որ հաստ կամ կրկնակի հատակով կաթսաները շատ ավելի լավն են, քանի որ դրանց մեջ սնունդը երբեք չի այրվում: Հանրաճանաչ են նաև էմալապատ և տեֆլոնապատ կաթսաները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը




















































